Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

600.0092.03.04.24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

3 ապրիլի 2024 թվականի N 92-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկը և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիներ) հատվածները, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկը և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) հատվածները՝ ինչպես նաև այդ բնակավայրերում և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիներ) հատվածներում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների (մատուցվող ծառայությունների) հասանելիության վերաբերյալ տեղեկատվությունը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝ Գ. ԲաղրամՅԱՆ

ք. Երևան

3 ապրիլի 2024 թ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։