ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1345-Ա «08» ապրիլի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
08.04.2024 թ.
հ. 1345-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Արսեն Կարապետյան Նոր Խարբերդի այգետարածք, 1-ին թաղամաս հողամաս Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.07.2023թ. h.6376 վկայագրով, Արսեն Կարապետյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի 1-ին թաղամասում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, հ.125/35 01011FHENU7J
2 Գրիգորի Մեսրոպյան Նազարբեկյան թաղամաս, հ.43/15 հողամաս Գրիգորի Մեսրոպյանին սեփականության իրավունքով պատկանող, Նազարբեկյան թաղամասի հ.43/15 հասցեում գտնվող հողամասի /սեփ. վկ. հ.2676640/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նազարբեկյան թաղամաս, հ.43/29 01001XYZD3FY
3 Լևոն Գրիգորյան
/լիազորված անձ/
«ՎԱԼԵՔՍ» ՍՊԸ
/սեփականատեր/ Ծարավ Աղբյուրի փողոց, հ.61/4 շենք, հ.69 տարածք «ՎԱԼԵՔՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ծարավ Աղբյուրի փողոցի հ.61/4 շենքի հ.69 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.29032024-01-0197/ բաժանման հատակագծով առանձնացվող 36.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ծարավ Աղբյուրի փողոց, հ.61/4 շենք, շինություն հ.69/1 01002Y6SB9EE
4 Լյուդմիլա Իսկանդարյան Ա. Գուլակյան
/Արաբկիր 8-րդ/ փողոց, հ.65 բնակելի տուն Լյուդմիլա Իսկանդարյանին պատկանող, Ա. Գուլակյան /Արաբկիր 8-րդ/ փողոցի հ.65 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.434/ տրամադրել հասցե՝ Ա. Գուլակյան փողոց, հ.65/1 01003LQ3BNNC
5 Կարինե Աբովյան, Քրիստինե Ճգնավորյան, Հրայր և Սոնա Հարությունյաններ Պարոնյան փողոց, հ.44 շենք, հ.91 և հ.92 բնակարան Կարինե Աբովյանին, Քրիստինե Ճգնավորյանին, Հրայր և Սոնա Հարությունյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Պարոնյան փողոցի հ.44 շենքի հ.91 և հ.92 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.07112023-01-0318 և հ.07112023-01-0339/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Պարոնյան փողոց, հ.44 շենք, բն.91-92 01006SZQPWQQ
6 Լևոն Գրիգորյան
/լիազորված անձ/
«ՎԱԼԵՔՍ» ՍՊԸ
/սեփականատեր/ Ծարավ Աղբյուրի փողոց, հ.61/4 շենք, հ.77 պոմպակայան «ՎԱԼԵՔՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ծարավ Աղբյուրի փողոցի հ.61/4 շենքի հ.77 հասցեում գտնվող պոմպակայանի /վկ. հ.29032024-01-0331, ընդհ. բաժ.՝ 4.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 21.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ծարավ Աղբյուրի փողոց, հ.61/4 շենք, շինություն հ.78 01002PFR7L8Q 0052
7 Ռոման Յավրումյան Հաղթանակ թաղամաս, 51-րդ տեղամաս, հ.3 հողամաս Ռոման Յավրումյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 51-րդ տեղամասի հ.3 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.28122023-01-0002, Երևանի քաղաքապետի 22.03.2024թ. հ.1129-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/649 01007XESEYUF
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան