Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 353-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 28-ի «Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 1408-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) N 1 հավելվածում՝

ա. 13-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով,

բ. հանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

16.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 353-Ա որոշման

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1408-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Է. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Գ. Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

առաջին տեղակալ

Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ռ. Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Քոչարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Դ. Համբարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Մեյմարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

տեղակալ

Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի

ծառայության պետ

Կ. Թամազյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ

Դ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Կ. Նազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Ս. Հակոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի

առաջին տեղակալ

Ս. Փայասլյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի

տեղակալ

Լ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Խաչատրյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Գ. Գալյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով

տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական

ընկերության գործադիր տնօրենի տեղակալ - ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Ավետիսյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր

մենեջեր (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

16.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։