ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 275-Ա
«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ավստրալիայի «Արմինյան քրիշչըն միշըն ինքորփորեյթիդ» մարդասիրական հիմնադրամի կողմից՝ որպես աջակցություն «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (784 տեղ, 9,879.79 կգ ընդհանուր քաշով, 315,129 ավստրալիական դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 16,314.50 ավստրալիական դոլար և 1,100 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Հյուսիսային» մաքսատուն-վարչությունում) ներմուծման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
17.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 275-Ա որոշման
«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Չափի միավորը Տեղը Արժեքը (AUD)
1. Գործված ծածկոց արկղ 319 38,280
2. Հագուստ արկղ 230 171,533
3. Անկողնային պարագաներ (վերմակ, սավան, ծածկոց, բարձի երես, սրբիչ) արկղ 57 10,698
4. Կտորեղեն (տարաչափ) արկղ 34 3,493
5. Գործելու թել արկղ 4 1,025
6. Կոշիկ (տղամարդու, կնոջ, մանկական) արկղ 33 13,616
7. Պայուսակ (կանացի, դպրոցական, կտորե) արկղ 2 1,329
8. Խաղալիք (խառը) արկղ 15 2,591
9. Գրենական պիտույքներ արկղ 19 13,738
10. Խոհանոցային պարագաներ (կաթսա, բաժակ, ափսե, դանակ, պատառաքաղ) արկղ 12 3,301
11. Խոհանոցային պարագաներ՝ մեկանգամյա օգտագործման արկղ 5 1,870
12. Հիգիենայի պարագաներ (տակդիր՝ կնոջ, մանկական, օճառ, ատամի խոզանակ) արկղ 28 51,593
13. Էլեկտրական դաշնամուր հատ 1 140
14. Հեծանիվ հատ 1 200
15. Անձրևանոց հատ 1 32
16. Պիկնիկի գորգ հատ 3 450
17. Ներքնակ հատ 4 750
18. Կահույք (մահճակալ, աթոռ) արկղ 13 280
19. Քայլակ հատ 3 210
Ներմուծվող բեռի պարունակությունն ամբողջությամբ նոր է:
Ընդամենը՝
784
315,129
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
17.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ