Հոդված 14
Հոդված 14.
Պաշտպանության մասով վերապահումը.
Հավելվածներ.
Նախաբան
1. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։
2. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքին ներկայացվող կիրառության և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով։
3. Եթե երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի համար ընդունվեն երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի համար պահանջներ սահմանող Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր և (կամ) Եվրասիական տնտեսական համայնքի (այսուհետ՝ ԵվրԱզԷՍ) տեխնիկական կանոնակարգեր, ապա երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքը պետք է համապատասխանի Մաքսային միության այդ տեխնիկական կանոնակարգերի և (կամ) ԵվրԱզԷՍ–ի այդ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։