ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 266-Ա
ԱՄՆ-Ի «ԱԳԱՊԵ» ԿՐՈՆԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (263 տեղ, 4,889 կգ ընդհանուր քաշով, 49,774 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 8,000 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. ԱՄՆ-ի «Ագապե» կրոնաբարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
17.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 266-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
Անվանումը Արկղը Համախառն քաշը
(կգ) Արժեքը (ԱՄՆ-ի
դոլար)
Մեծահասակների նոր հագուստ և աքսեսուարներ 14 84 798
Մանկական նոր հագուստ և աքսեսուարներ 10 48 570
Նոր կոշիկների տեսականի (55 զույգ) 3 22 171
Նոր հողաթափերի տեսականի (65 զույգ) 4 26 228
Ամանորյա նվերներով տուփեր (2092 տուփ, ամբողջը նոր) 31 3,048 34,550
Գրենական պիտույքներ նոր (մկրատ, յուղամատիտ, տետր, թուղթ, մատիտի սրիչ, գրիչ, կարիչ, քանոն, մատիտ, ռետին) 25 337 1,425
Հիգիենայի պարագաներ նոր (սրբիչ, սանր, խոզանակ, եղունգների կտրիչ, ատամի խոզանակ, մաքրող միջոցներ) 74 630 4,018
Խոհանոցային պարագաներ նոր (կաթսա, թավա, սպասքեղեն) 18 159 1,323
Անկողնային պարագաներ նոր (վերմակ, բարձ, անկողնային հավաքածու) 64 388 5,525
Նոր խաղալիքներ (100 հատ) 5 38 311
Կահույք նոր (10 աթոռ, 5 սեղան) 15 109 855
ԸՆԴԱՄԵՆԸ 263 4,889 49,774
ՑԱՆԿ
«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
Շահառուն Անվանումը Արկղը Համախառն քաշը
(կգ) Արժեքը (ԱՄՆ-ի դոլար)
Լեռնային Ղարաբաղի
Քաշաթաղի շրջանից
տեղահանված բոլոր
ընտանիքները և 2023
թվականի սեպտեմբեր
ամսին Լեռնային
Ղարաբաղից բռնի
տեղահանված և Վայոց
ձորի մարզում մշտապես
կամ ժամանակավորապես
հաստատված ընտանիքները
Ամանորյա տուփերը
նախատեսված են նորածնից
մինչև 18 տարեկան երեխաների
և պատանիների համար Մեծահասակների նոր հագուստ և աքսեսուարներ 14 84 798