ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 260-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պարագաների, հեծանիվների պահեստամասերի և հեծանվային սպորտի համար նախատեսված նոր սպորտային կոշիկների (11 տեղ, 240 կգ ընդհանուր քաշով, 2000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 450 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
17.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 260-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին հանձնվող բեռի ցանկ
NN
ը/կ Նկարագրությունը Քանակը Երկիրը Միավորի
արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր
արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Հեծանվային անիվ 1 USA 150 150
2. Հեծանվային սաղավարտ 4 USA 50 200
3. Հեծանվային կոշիկ 5 USA 20 100
4. Հեծանվային անվադող 3 USA 25 75
5. Հեծանվային պայուսակ 5 USA 5 25
6. Հեծանվի աստղանիշ 10 USA 50 500
7. Հեծանվային շղթա 10 USA 15 150
2. «Հանուն վերածննդի» հայկական բարեգործական հասարակական կազմակերպությանը հանձնվող բեռի ցանկ
NN
ը/կ Նկարագրությունը Քանակը Երկիրը Միավորի
արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր
արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Սավան, տակդիր 4 տուփ USA 25 100
2. Էլեկտրական սայլակ 1 USA 500 500
3. Դաստակի
ամրապնդիչ/ֆիքսատոր 1 USA 25 25
4. Ոտքի ամրապնդիչ/ֆիքսատոր 1 USA 30 30
5. Ծնկի ամրապնդիչ/ֆիքսատոր 1 USA 25 25
6. Ունիվերսալ լոգանքի սրվակներ 5 USA 2 10
7. Կանացի միզաման 4 USA 5 20
8. Ձեռնափայտի պահեստամաս 1 USA 10 10
9. Մեջքի ամրապնդիչ/ֆիքսատոր 1 USA 40 40
10. Բժշկական կոշիկ 1 USA 5 5
11. Բժշկական միզաման 1 USA 15 15
12. Նստատեղի բարձիկ 1 USA 20 20
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
17.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ