Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔՆ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

16 ապրիլի 2024 թ. N 117-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՒՅՔՆ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի առաջարկությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել սեփականության իրավունքով «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական հ.07032024-01-0305 վկայական/ ընկերությանը պատկանող Ազատամարտիկների պողոտայի հ.82/2 հասցեում գտնվող 4794.51քմ մակերեսով հողամասը և 7035.91քմ մակերեսով շինությունը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. ապրիլի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։