Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 538-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՆՈՐՔ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Գ․ Հովսեփյան փողոց 48/1 շենք, 43 տարածք հասցեի պոմպակայանը՝ 6․63 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 22082023-01-0275, շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0,09354 հա հողամասի և 952․57 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ /սեփականատերերի/ բաժնեմասը կազմում է 7/3246) և պոմպակայանի սարքավորումները՝ 3221320 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, «ՆՈՐՔ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՆՈՐՔ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

ապրիլի 18-ի N 538-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ․ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑ 48/1 ՇԵՆՔ, 43 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի հաշվեկշռային արժեքը

(դրամ) Ընդհանուր հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1. Ջրի զտիչ RASTELLI Y 1" /4

412032 հատ 2 7 315 14 630

2. Ձևավոր միացում ամերիկանկա GENERAL FITTINGS 1՛՛ 1/4

2700A1H121200A հատ 4 4 410 17 640

3. Ջրի փական գնդիկավոր

ամերիկանկայով GENERAL FITTINGS 1" 1/4 7100L5N121201A հատ 4 11 430 45 720

4. Հետադարձ փական GENERAL

FITTINGS FF 1" 1/4 7y00j7H121200A հատ 2 6 885 13 770

5. Ընդարձակման մեմբրանային բաքեր VAO TANK HORIZ 60-1

AQUASYSTEM բակ 60 լիտր

կապույտ հատ 1 57 800 57 800

6. PPR կցամաս ամերիկական

S32*1 F DSI003 հատ 3 1 870 5 610

7. PPR փական շարիկով 32

DSW103 հատ 1 2 167 2 167

8. Մանոմետր գլիցերինով CEWAL DN63 10 BAR BOTTOM

1/4 տակի 91492020 հատ 1 4 675 4 675

9. Լատ. կց. անցում GENERAL FITTINGS 1/2" Mx1/4"F

260044N040200H հատ 1 315 315

10. Լատ. կց. նիպել (բաչոկ) GENERAL FITTINGS MM 1" 1/4

260000N121200H հատ 1 1 485 1 485

11. Ջրի փական գնդիկավոր GENERAL FITTINGS 1/2

7100M2N040400A հատ 2 1 870 3 740

12. Պոմպ ջրի LOWARA 5VME05P15MO2VBE Made in

Italy հատ 2 706 500 1 413 000

13. Պոմպ ջրի հորային PEDROLLO

RXm3/20-GM 48TXVG13A1 հատ 1 135 000 135 000

14. Պոմպ ջրի Grundfos DK-8850, Hmax-45m, Hmin-16m, Hnom-

27m հատ 1 370 000 370 000

15. PPR խողովակ 63մմ մ 4 2 500 10 000

16. PPR անկյուն 90˚ 63մմ հատ 2 1 000 2 000

17. Պոլիէթիլենային խողովակ

63մմ մ 3 600 1 800

18. Պոմպակայանի տարածք քառ. մ 6,63 169 225,94 1 121 968

Ընդամենը 3 221 320

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։