Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 543-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1796-Ն ու N 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման N 1 հավելվածը «Քննչական կոմիտեում ծառայության պաշտոններ» սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր սյունակով՝

« Պրոբացիայի ծառայության պաշտոններ

-

գլխավոր

առաջատար

կրտսեր

».

2) որոշման N 2 հավելվածը «Հակակոռուպցիոն կոմիտեում շնորհվող դասային աստիճաններ» 24-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ սյունակով՝

« 25.

Պրոբացիայի ծառայությունում շնորհվող կոչումներ

-

արդարադատության գեներալ-մայոր

արդարադատության գնդապետ

արդարադատության փոխգնդապետ

արդարադատության մայոր

արդարադատության կապիտան

արդարադատության ավագ լեյտենանտ

արդարադատության լեյտենանտ

-

-

-

-

-

-

-

-

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։