ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 547-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԲԵՅՍԻՔ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ․ Ուլնեցու փողոց 58/20 շենք, 255 հասցեի պոմպակայանը՝ 33․7 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 24052023-01-0308, սեփականատերը շենքի 4754․7 քմ ընդհանուր օգտագործման տարածքների և 0․492693 հա մակերեսով հողամասի նկատմամբ ունի 337/256528 բաժնային սեփականության իրավունք) և պոմպակայանի սարքավորումները՝ 29019000 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «ԲԵՅՍԻՔ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԲԵՅՍԻՔ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
ապրիլի 18-ի N 547-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, Կ․ ՈՒԼՆԵՑՈՒ ՓՈՂՈՑ 58/20 ՇԵՆՔ, 255 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի շուկայական արժեքը
(ՀՀ դրամ) Ընդամենը՝ շուկայական արժեքը
(ՀՀ դրամ)
1. Պոմպային կայանք 3 ինվերտորով իտալական արտադրության,
ջրամատակարարման 3 շենքի կոմպ 1 9 300 000 9 300 000
2. Մեմբրանային ճնշումային բաք հատ 1 110 000 110 000
3. Փական իր կցաշուրթով 4 հատ 1 47 000 47 000
4. Փական իր կցաշուրթով 2 հատ 5 27 000 135 000
5. Փական 1 հատ 3 11 000 33 000
6. Փական 3/4 հատ 1 9 000 9 000
7. Փական 1/2 հատ 4 5 000 20 000
8. Հակադարձ փական 2 հատ 3 27 000 81 000
9. Ֆիլտր 2 հատ 3 27 000 81 000
10. Ճնշման կարգավորիչ 2 հատ 1 79 000 79 000
11. Կոլեկտոր հատ 2 16 000 32 000
12. Պողպատե էլեկտրաեռակցվող խողովակ հակակոռոզիոն
ներկումով 32*3.0 գծմ 6 3 500 21 000
13. Մանոմետր հատ 3 7 000 21 000
14. Պոմպակայանի տարածք քմ 33.7 19 050 000
Ընդամենը՝ 29 019 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ