ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 279-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (3,330,000 դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
19.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 279-Ա որոշման
ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը Արժեքը
(դրամ)
1. Էլեկտրական պաշտպանիչ գեներատորներ էլ. ցանկապատի MBS2800i 2 944,000
2. Էլեկտրական պաշտպանիչ գեներատորներ էլ. ցանկապատի M1400 1 234,000
3. Էլեկտրական ցանկապատի մեկուսիչներ 26 սմ/M6 20 հատ 1 72,000
4. Էլեկտրական ցանկապատի մեկուսիչներ 20 սմ/M6 10 հատ 3 30,000
5. Էլեկտրական ցանկապատի մեկուսիչներ XDI 20 սմ/M6 10 հատ 35 455,000
6. Էլեկտրական ցանկապատի պտուտակով անվավոր մեկուսիչներ 30 հատ 2 33,600
7. Էլեկտրական ցանկապատի մեկուսիչներ XDI 10 սմ/M6 20 հատ 20 204,000
8. Էլեկտրական ցանկապատի մեկուսիչներ 30 սմ 25 հատ 2 70,000
9. Էլ. ցանկապատի լարեր Vidoflex 9 1000 մ 2 հատ 3 420,000
10. Էլ. ցանկապատի սնուցման հաղորդալար 2.5 մմ 100 մ 2 126,000
11. Զսպանակային դռնակ էլ. ցանկապատի համար 16 94,400
12. Լարման սահմանափակիչ սարք էլ. ցանկապատի համար 10 157,000
13. Էլ. փոխակերպիչ 220VAC - 12VDC – էլ. ցանկապատի համար 5 490,000
Ընդամենը 3,330,000
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
19.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ