Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1421-Ա «12» ապրիլի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

12.04.2024թ.

հ. 1421-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Ռուբեն Գևորգյան Ազատության պողոտա, հ.3 շենք, հհ.12, 12/1 բնակա-րան Ազատության պողոտայի հ.3 շենքի հհ.12, 12/1 հասցեներում գտնվող բնակարաններին /հիմք՝ անշարժ գույքի մասերի նվիրատվության և անշարժ գույքերի միավորման 27.03.2024թ. հ.4995 պայմանագիր, ՀՀ Կադաստրի կոմիտեի 01.04.2024թ. հ.Կ-01042024-01-0055 որոշում/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ազատության պողոտա, հ.3 շենք, բն.12 01003HRE8RZ2 0014

2 Ռոման Վարդանյան Վ. Փափազյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.84 բնակելի տուն Ռոման Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.84 հաս-ցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ վկ. հ.07122023-01-0272, հ.ՄՏ-01042024-01-0267 միասնական տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Վահր. Փափազյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.84/2 01003MAMVT4U 0012

3 Թամարա Գրիգորյան

/լիազորված անձ/

Գայանե Կարապետյան, Հարություն, Անահիտ և Արմինե Սարգսյաններ Մեծարենցի փողոց, հ.25 բնակելի տուն Մեծարենցի փողոցի հ.25 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.03.2014թ. հ.2679 վկայագիր, 01.05.1990թ. ինվ. հատակագիծ/ տրամադրել հասցե՝ Մ. Մեծարենցի փողոց, հ.25/5 01007KHPV3KN 0032

4 Անահիտ Աթոյան

/լիազորված անձ/

Ազնիվ Սխտորյան Ա. Երզնկյան /Արաբկիր 12-րդ/ փողոց, հ.25 բնակելի տուն Ա. Երզնկյան /Արաբկիր 12-րդ/ փողոցի հ.25 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ հ.27087 ինվ. հատակագիծ/ տրամադրել հասցե՝ Ա. Երզնկյան փողոց, հ.25/1 01003FRVAHJE 0033

5 Մոսրոպ Պահլավունի

/լիազորված անձ/

Սեդա Պահլավունի Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, հ.99ա բնակա-րան Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.03.2024թ. հ.793 վկայագրով Սեդա Պահլավունիին փոխանցված ժառանգական գույքին՝ Մամիկոնյանց փողոցի հ.62 շենքի հ.99ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.62 շենք, բն.99/1 01003BRUEDS3

6 Զարուհի Զաքարյան Վրացական փողոց, հ.21/2 շենք, հ.2 բնակա-րան Զարուհի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող, Վրացական փողոցի հ.21/2 շենքի հ.2 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.13032024-01-0089/ բաժանման հատակագծով առանձնացվող 47.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վրացական փողոց, հ.21/2 շենք, բն.2/1 0100363ZU3SH

7 ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Ա. Բաբաջանյան փողոց, հ.51/1 շենք, հ.4ա բնակա-րան ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ պատկանող, Ա. Բաբաջանյան փողոցի հ.51/1 շենքի հ.4ա հասցեում գտնվող 88.49քմ մակերեսով բնակարանին տրամադրել հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.51/1 շենք, բն.4/1 01007TK8WVEZ

8 Սիրուշ, Հարություն և Աստղիկ Ներսիսյաններ Այծեմնիկ Ուրարտուի /Նորքի 13-րդ/ փողոց, հ.99 բնակելի տուն Սիրուշ, Հարություն և Աստղիկ Ներսիսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Այծեմնիկ Ուրարտուի /Նորքի 13-րդ/ փողոցի հ.99 հասցեում գտնվող մնացորդային 113.51քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.2655745, սեփ. հող՝ 196.6քմ, ընդ. բաժ. շին.՝46.0քմ, հող՝ 126.2քմ և ՀՀ կադաստրի կոմիտեի 06.03.2024թ. հ.Կ-06032024-01-0151 որոշում/ տրամադրել հասցե՝ Այծեմնիկ Ուրարտուի փողոց, հ.99/6 01009ZTBDVQ4

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։