Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-003-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-04-23-ից մինչև 2026-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

05 դեկտեմբեր 2023 թ. N 65-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-003-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել՝ «Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

Պարտականությունները կատարող` Լ. Նանուշյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2023 թվականի դեկտեմբեր «05»-ի

թիվ 65-Ն հրամանի

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-001-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

1. Սույն սանիտարական կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների այսուհետ՝ բժշկական կազմակերպություն համար, որոնք իրականացնում են արտադրական վնասվածքների դեպքերի հայտնաբերումը և հաղորդումը:

2. Սույն սանիտարական կանոններով սահմանվում են արտադրական վնասվածքների դեպքերի հաղորդմանը, հաշվառմանը ներկայացվող պահանջները:

2. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ

3. Արտադրական վնասվածքը՝ աշխատանքի վայրում աշխատանքային ժամերին աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում արտաքին ներգործության հետևանքով առաջացած մարդու օրգանի և (կամ) հյուսվածքի անատոմիական ամբողջականության և (կամ) ֆունկցիայի խախտումն է:

4. Արտադրական վնասվածքները դասակարգվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանում նշված հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման (այսուհետ՝ ՀՄԴ-10):

5. Արտադրական վնասվածքների դեպքեր հայտնաբերած բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողը դրանց մասին շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Ազգային կենտրոն)՝ անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկություն է ներկայացնում արտադրական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:

6. Հաղորդման ենթակա արտադրական վնասվածքների ցանկը ներկայացված է աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1

Հիվանդության կոդ՝ ըստ ՀՄԴ-10 Հիվանդություններ

S00-S09 Գլխի վնասվածքներ,

S10–S19 Պարանոցի վնասվածքներ,

S20–S29 Կրծքավանդակի վնասվածքներ,

S30–S39 Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ,

S40–S49 Ուսագոտու և բազկի վնասվածքներ,

S50–S99 Արմունկի և նախաբազկի վնասվածքներ,

S60–S69 Դաստակի և նախադաստակի վնասվածքներ,

S70–S79 Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ,

S80–S89 Ծնկի և սրունքի վնասվածքներ,

S90–S99 Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ,

T00–T07 Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ,

T08–T14 Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ,

T15–T19 Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ,

T20–T32 Ջերմային և քիմիական այրվածքներ,

T20–T25 Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ,

T26–T28 Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ,

T29–T32 Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ,

T33–T35 Ցրտահարություն,

T36–T50 Թունավորում դեղամիջոցից, դեղորայքից և կենսաբանական նյութերից,

T51–T65 Առավելապես ոչ բժշկական նշանակությամբ նյութերի թունավոր ազդեցություն,

T66–T78 Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ,

T79–T79 Վնասվածքի որոշ վաղ բարդություններ,

T80–T88 Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված,

T90–T98 Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ:

7. Եթե սույն սանիտարական կանոններով սահմանված հիվանդության դեպքերը արձանագրվել են տնտեսվարող սուբյեկտներում, ապա Ազգային կենտրոնը տնտեսվարող սուբյեկտի անվանման, արձանագրված հիվանդության դեպքերի քանակի և ախտորոշման մասին տեղեկությունը մինչև հիվանդության դեպքի հաղորդման օրվա ավարտը հայտնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

3. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

8. Բժշկական կազմակերպության կողմից կատարվում է արտադրական վնասվածքների դեպքերի հաշվառում՝ ներկայացված տվյալների հիման վրա:

9. Արտադրական վնասվածքների վերաբերյալ տվյալները գրանցվում են արտադրական վնասվածքի դեպքի հաշվառման մատյանում՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:

10. Արտադրական վնասվածքների համաճարակաբանական դիտարկման մեթոդական ուղեցույցը սահմանվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

(10-րդ կետը լրաց. 29.03.24 N 98-Ն)

Ձև 1

ՔԱՐՏ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ

1. Տուժածի անունը, ազգանունը, հայրանունը

___________________________________________________________________________

2. Տարիքը _________________________________________________________________

3. Սեռը □ արական □ իգական

4. Բնակության վայրը _______________________________________________________

__________________________________________________________________________

5. Հեռախոսի համարը ______________________________________________________

6. Աշխատանքի վայրը

Կազմակերպություն ________________________________________________________

Պաշտոն __________________________________________________________________

7. Ախտորոշում ____________________________________________________________

____________________________________________________ ՀՄԴ-10 կոդը _________

8. Ժամկետներ՝

1) վնասվածքը ստացել է ____.____._______ թ. ժամը _____:_____

2) ախտորոշվել է ____.____._______

3) հոսպիտալացվել է (նշել հոսպիտալացման վայրը) ____________________________

9. Վնասվածքի տեսակը ըստ վնասվածքի բնույթի

□ կոտրվածք □ ձգում, լարում կամ հոդախախտ □ կտրվածք կամ այլ բաց վերք □ սալջարդ կամ մակերեսային վնասվածք □ այրվածք □ ցնցում □ հարված □ կծվածք □ ցրտահարություն □ էլեկտրահարում □ այլ (նշել) __________

_______________________________________________________________________________

___________________________________________________________________ □ անհայտ

10. Ելքը ____________________________________________________________________

11. Հաղորդումը ուղարկողի անունը, ազգանունը ________________________________

Ձև 2

ՄԱՏՅԱՆ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Բժշկական կազմակերպության անվանում ___________________________________________________

Սկսված է _____.20____ թ. Ավարտված է _____.20____ թ.

N Ամսաթիվ Տուժած Ամսաթիվ Ախտո-րոշում Հոսպիտալացում Առաջ-նային շտապ հաղորդ-ման ամսաթիվ Ծանոթու-թյուններ

Ազգա-նուն Անուն Հայրա-նուն Տարիքը Բնակու-թյան վայր Հեռա-խոսի համար Աշխա-տանքի վայր Պաշ-տոն Վնասվածքի ստացման Առաջին անգամ դիմելու Ախտորոշ-ման հաստատ-ման ամսա-թիվ Հոսպի-տալաց-ման տեղ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18

(հավելվածը լրաց. 29.03.24 N 98-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։