ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 288-Ա
«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 26,098,414 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղատնտեսական դասընթացների կենտրոնի կառուցում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05550519) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կանակա» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 06901369) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կառուցապատման աշխատանքների իրականացում՝ 21,986,460 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Շինմոլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 055445441) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման համակարգի մատակարարում՝ 1,208,757 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՇԱՎ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 055445441) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սառնարանի մատակարարում և տեղադրում՝ 1,388,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Սիթիլենդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02821957) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/07 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աթոռների պատրաստում և մատակարարում՝ 225,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Սոֆոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00232725) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N CAS/24/03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պրոյեկտորի մատակարարում և տեղադրում՝ 290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գրանդ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00040569) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված՝ N AT-AU-039-24 CAS/24/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
22.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 288-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է կառուցել գյուղատնտեսական դասընթացների կենտրոն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան միջոցով
4. Ծրագիրը կատարողը Կարիտաս-Արեգակ բարեգործական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, ՀՎՀՀ՝ 05550519
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 26,098,414 դրամ
7. Բարեգործություն ստացողը Շիրակի մարզի Գյումրի համայնք
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) վերապատրաստումների կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում՝ 21,986,460 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում.
2) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրականացում՝ 1,208,757 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.
3) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,338,167 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.
4) պրոյեկտորի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 290,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.
5) աթոռների պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 225,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում.
6) ծրագրի վերջնական ֆինանսական աուդիտի իրականացում՝ 1,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի
օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) վերապատրաստումների կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում՝ 21,986,460 դրամ.
2) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրակա-
նացում՝ 1,208,757 դրամ.
3) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1 հատ, 1,388,197 դրամ.
4) պրոյեկտորի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1 հատ, 290,000 դրամ.
5) աթոռների պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 15 հատ, 225,000 դրամ.
6) ծրագրի վերջնական ֆինանսական աուդիտի իրականացում՝ 1,000,000
դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
22.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ