ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 729-Ա «26» փետրվարի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձի (երեխա) կամ անձանց փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
26.02.2024 թ.
հ. 729-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N Հաշմանդամի անունը և ազգանունը Հաշմանդամի նույնականաց ման տվյալը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Արթուր Սարգսյան Անձնագիր
AS 0553379 77 YV 757 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
2 Գարուշ Սուքիասյան Անձնագիր
AL 0595936 80 GS 707 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
3 Գնել Մխոյան Նույնականացման քարտ 008571929 89 GN 989 փոխադրվում է ինքնուրույն 01.07.2024թ.
4 Անահիտ Ներսեսյան Նույնականացման քարտ 002478840 22 OQ 001 Տաթևիկ Սաֆարյան 31.12.2024թ.
5 Նուբար Կիրակոսյան Անձնագիր
AU 0240179 37 V I 666 Արսեն Հովհաննիսյան 31.12.2024թ.
6 Սարգիս Դանիելյան Անձնագիր
AU 0225618 48 YY 048 փոխադրվում է ինքնուրույն 01.11.2024թ.
7 Ասատուր Մանուկյան Անձնագիր
AL 0300543 37 XO 891 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
(հավելվածը փոփ. 18.04.24 N 1472-Ա)
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` Տ. Ավինյան