Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«26» ապրիլի 2024 թվական

ք. Երևան N 06-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «Ակսել Բակունց. 1899-1937. Aksel Bakunts. ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:

2. Գործողության մեջ դնել` Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «Ակսել Բակունց. 1899-1937. Aksel Bakunts. ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը՝ 10 000 հատ։

Մ. Հայրապետյան

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թվականի ապրիլի 26-ի

թիվ 06-Ն հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։