Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1487-Ա «23» ապրիլի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումներին համապատասխան.

1. Սույն որոշման հավելվածում նշված գույքերը ներկայացնել վարձակալության իրավունքով աճուրդով տրամադրման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։

2. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված վարձակալության իրավունքով տրամադրման ենթակա գույքերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։

3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏար Ա. Փամբուխչյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

23.04.2024 թ.

հ. 1487-Ա որոշման

ՑԱՆԿ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ

h/h Գույքի հասցեն

/գտնվելու վայրը/ Գույքի մակերեսը

/երկարություն, լայնություն/ օգտա-գործման նպատակը վարձակալության տրամադրման ժամկետը Վարձա-վճարի չափը

1 Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ 2000x3000x3850 մմ կրպակ 15.05.2024թ.-01.11.2024թ. 70.000 ՀՀ դրամ

2 Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ 2000x2400x3300 մմ կրպակ 15.05.2024թ.-01.11.2024թ. 55.000 ՀՀ դրամ

3 Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ 2000x2400x3300 մմ կրպակ 15.05.2024թ.-01.11.2024թ. 55.000 ՀՀ դրամ

4 Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ 2000x3000x3850 մմ կրպակ 15.05.2024թ.-01.11.2024թ. 60.000 ՀՀ դրամ

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏար Ա. Փամբուխչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։