Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 2024 թվականի N 636-Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին՝

1) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 95 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով Երևանի քաղաքապետարանի և «Էնջինիրինգ» ՓԲ ընկերության միջև 2022 թվականի հուլիսի 1-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/75» ծածկագրով գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալների ավելացում (այսուհետ՝ լրացուցիչ ծավալի աշխատանքներ)՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը: Սույն ենթակետի հիման վրա կատարվող փոփոխության արդյունքում պայմանագրի գինն ավելացնել սույն ենթակետի հիման վրա ավելացված լրացուցիչ ծավալների գնի՝ 44.674.625 դրամի չափով՝ պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ՝ 15.02260817 տոկոսային հարաբերակցությամբ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։