ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» ապրիլ 2024 թ. N 112-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԵՏԵՐՈՖՈՐԻԱՅՈՎ (ԹԱՔՆՎԱԾ ՇԼՈՒԹՅՈՒՆ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել հետերոֆորիայով (թաքնված շլություն) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16.04.2024 Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«16» ապրիլ 2024 թվականի
N 112-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԵՏԵՐՈՖՈՐԻԱՅՈՎ (ԹԱՔՆՎԱԾ ՇԼՈՒԹՅՈՒՆ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
Նոզոլոգիաների խումբ ըստ ՀՄԴ - 10-ի
Հ/Հ Կոդը Անվանում
1) H50 Պարալիտիկ շլության այլ ձևեր
2) H50.5 Հետերոֆորիա (թաքնված շլություն)
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) ա. էկզոֆորիա,
բ. էզոֆորիա,
գ. հիպերֆորիա
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ակնաբույժ, նյարդաբան
8) Գանգատներ Սովորաբար ասիմպտոմ: Դեկոմպենսացիայի դեպքում պացիենտը կարող է նշել աչքի շեղվածություն
9) Անամնեզ Անամնեզում նկատել է արդյոք աչքի շեղվածություն թե ոչ
10) Զննման արդյունք/Ցուցում Аlternating cover test (Ալթերնեյթինգ քովեր թեստ), տեսողության բնույթի ստուգում, ստերեոփսիսի որոշում, Ֆուզիայի որոշում, վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, ցիկլոպլեգիա, դինամիկ և ստատիկ ռեֆրակցիայի որոշում
11) Հոսպիտալացման Ցուցում Կիրառելի չէ
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման
քանակը
ԱԲ Բ
1) Ակնաբույժ 0.5 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - - -
Գործիքային հետազոտություններ
2) Առկա չէ Վիզոմետրիա 1 1 Տեսողությա սրության որոշում
3) Առկա չէ Alternating Cover test (Ալթերնեյթինգ քովեր թեստ) 1 1 Հայացքի տեղաշարժեր` դեպի ներս, դուրս, վերև, ներքև
4) Առկա չէ Ավտոռեֆրակտոմետրիա / սկիասկոպիա 1 1 Էմետրոպիա > + - 0,5 D
5) Առկա չէ Բիոմիկրոսկոպիա 1 1 ա. աչքի հավելյալ ապարատ՝ նորմա/ շեղում նորմայից,
բ. բեկող միջավայրեր՝ նորմա/շեղում նորմայից,
գ. եղջերաթաղանթ՝ թափանցիկ/պղտոր,
դ. առաջային խցիկ ՝ նորմա/ շեղում նորմայից,
ե. ոսպնյակ՝ թափանցիկ/ պղտոր,
զ. ապակենման մարմին ՝ նորմա/ շեղում նորմայից:
6) Առկա չէ Ֆրիդմանի գունատեստ/ Worth’s/ 1 - Տեսողության բնույթը` բինօկուլյար
7) Առկա չէ Օֆթալմոսկոպիա 1 1 Նորմա / շեղում նորմայից
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթե-թավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Պենտատրոպ 1% Պենտատրոպ 1% ակնակաթիլներ 1 կաթիլից 2-3
անգամ(կաթեցվում է միայն
հետազոտման նպատակով) Կիրառելի չէ Կիրառելի չէ Կիրառելի չէ
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ամետրոպիայի օպտիկական շտկում (ակնոցային կամ կոնտակտային կորեկցիա) 1 1
2) Օրթոպտոդիպլոպտիկ բուժում 0.5 0.5
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://aapos.org/glossary/esotropia
2. https://www.ncbi.nlm.nih.gov
3. https://eyewiki.org/Esotropia
4. ԱԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ.«Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, բաժին 06: Մանկական ակնաբուժություն և շլություն 2023-2024»/ AMERICAN ACADEMY OF OPHTHALMOLOGY: «Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: