Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 406-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1․ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2․ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 406-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Մ. Հայրապետյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Ռ. Սիմոնյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ա. Ջումայան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Ֆիդանյան - ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար

Լ․Թովմասյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

Բ. Մոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Ն. Երիցյան - «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Եսայան - «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Կարապետյան - «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Կարապետյան - «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)

Ի. Գևորգյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։