Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը
Հոդված 3. Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը
Կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով կարող է վերցվել միայն զույգ օրգաններից մեկը, կենտ օրգանի մասը կամ հյուսվածքը, որոնց բացակայությունը չի կարող առաջացնել դոնորի կյանքի համար վտանգ ներկայացնող փոփոխություններ:
Մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը սահմանում է լիազոր մարմինը: (3-րդ հոդվածը փոփ. 03.10.11 ՀՕ-256-Ն, 21.03.18 ՀՕ-159-Ն, փոփ., լրաց. 11.04.24 ՀՕ-144-Ն)