Անցնել բովանդակությանը

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 267-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«29» մարտի 2024 թ. N 97-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 267-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի «Անտառահատման տոմսի և անտառային տոմսի օրինակելի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 267-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախաբանում «ե3» բառը փոխարինել «8-րդ» բառով։

2. Հրամանի N 1 հավելվածի 1-ին կետից հանել «անտառային կոմիտեի» բառերը, իսկ «պահպանությունն ու օգտագործումն» բառերը փոխարինել «կառավարումն» բառով։

3․ Հրամանի N 3 hավելվածի 3-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Կազմակերպության (մասնաճյուղի) կողմից կողմնակի անտառօգտագործման ընթացքում խախտում հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են միջոցներ՝ խախտման վերաբերյալ լիազորված համապատասխան մարմին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելու ուղղությամբ։»

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

«29» մարտի 2024 թ.

ք. Երևան 3/29/2024

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։