ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1991 թվականի N 327
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ 1991/92 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
Ելնելով կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում որակական տեղաշարժերի և առաջնահերթ միջոցառումների իրականացման, ինչպես նաև բուհերի դիմորդների ընտրության և ընդունելության համակարգի կատարելագործման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված շահագրգռված նախարարությունների և գերատեսչությունների հետ, և թույլատրել 1991 թվականից սկսած հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելություններն իրականացնել ինչպես կառավարության կողմից սահմանվող և հաստատվող պետական պատվերի, ներառյալ հիմնարկությունների ու ձեռնարկությունների* կողմից փոխանցվող միջոցները, այնպես էլ անհատ անձանց միջոցների հիման վրա:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բուհերի ցերեկային ուսուցման ընդունելության 1991 թվականի ծրագիրը` ըստ մասնագիտությունների, համաձայն հավելվածի, պետական պատվերի սահմաններում` մինչև 2 տոկոսի ճշտությամբ:
1991 թվականից սկսած չսահմանել և չհաստատել բուհերի նախապատրաստական, երեկոյան և հեռակա ուսուցման պետական պատվերներ:
/ 2-րդ կետն ուժը կորցրել է 20.07.91 թիվ 472 որոշում/
3. Պետական բուհերում անվճար ուսուցման համակարգի հետ մեկտեղ կազմակերպել վճարովի ուսուցման համակարգ, որում սովորելու հնարավորություն ընձեռել`
ընտրած մասնագիտությանը համապատասխան ընդունելության բոլոր քննություններից դրական նիշեր ստացած դիմորդներին` տվյալ բուհում հաստատված վճարովի ուսուցման տեղերի քանակի սահմաններում.
ակադեմիական ցածր առաջադիմության կամ անհարգելի պատճառով անվճար ուսուցման համակարգից դուրս մնացած ուսանողներին.
երկրորդ մասնագիտություն ստանալ ցանկացող անձանց.
ազատ ունկնդիրներին, որոնք կարող են տվյալ բուհում ուսումնասիրել մեկ կամ ավելի առարկա, սակայն պետությունը նրանց նկատմամբ ոչ մի պարտավորություն չի ստանձնում.
հումանիտար (նախկին հասարակական մասնագիտությունների) ֆակուլտետներում.
որակավորման բարձրացման ֆակուլտետներում.
դիմորդների նախապատրաստական դասընթացներում:
4. Անվճար ուսուցման գծով գոյացող թափուր տեղերը կարող են օգտագործվել վճարովի հիմունքներով սովորող առավել առաջադեմ ուսանողներին անվճար (լրիվ կամ մասնակի) ուսուցման փոխադրելու համար:
5. Սահմանել վճարովի ուսուցման վարձի տարեկան առավելագույն չափը` մինչև 8,0 հազար ռուբլի, ըստ առանձին մասնագիտությունների վարձաչափի սահմանման իրավունքը թողնելով բարձրագույն ուսումնական հաստատություններին, բացառությամբ այն մասնագիտությունների, որոնց համար տարեկան վարձաչափը ֆիքսվում է:
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնց համար ֆիքսվում է առավելագույն վարձաչափ, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ:
6. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ տասնօրյա ժամկետում մշակել և, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համաձայնեցնելով, հաստատել բուհերի, կազմակերպությունների ու անհատ անձանց իրավունքները, պարտավորությունները կարգավորող միասնական պայմանագրի ձև:
7. Թույլատրել հանրապետության բուհերին 1991 թվականից սկսած իրականացնել օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն` վճարովի ուսուցման ձևով, արժութային վարձատրությամբ վարձաչափը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության և պատվիրատուի փոխադարձ համաձայնությամբ:
8. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մինչև 1991 թվականի մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հետ համաձայնեցնել և հաստատել օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի բուհերում վճարովի ուսուցման ընդունելության և նրանց ուսուցման համար կատարվող ծախսերի արժութային հատուցման կարգի մասին կանոնադրություն, ինչպես նաև կարգավորել ուսման ամբողջ ժամանակաշրջանի համար ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվությունների ձևակերպման հետ կապված հարցերը:
9. (կետն ուժը կորցրել է 21.08.92 N 446)
10. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին և ֆինանսների նախարարությանը` շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակել բուհերի դասախոսական նոր հաշվարկային հաստիքային նորմատիվներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե ներկայացնել առաջարկություններ ինդեքսավորման համակարգի մասին:
11. Սահմանել, որ 1992 թվականի թողարկումից սկսած ուսումնական հաստատություններն ինքնուրույնաբար կազմում և հաստատում են երիտասարդ մասնագետների բաշխման ծրագիրը, ամփոփագրեր ներկայացնելով կադրերի սպառողներ հանդիսացող կազմակերպություններին և վիճակագրական մարմիններին:
Հայաստանի Հանրապետության վիճպետկոմին` ապահովել նշված տվյալների ընդհանրացումը և արտացոլումը վիճակագրական հաշվետվության ժողովածուներում:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` որոշել, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համաձայնեցնել և մեկամսյա ժամկետում հաստատել երիտասարդ մասնագետների բաշխման ծրագրերի մշակման նոր կարգն ու ժամկետները:
12. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` բուհերի հետ համատեղ մշակել ԼՂԻՄ-ի, ներքին և արտաքին սփյուռքի դիմորդների 1991 թվականի ընդունելության քննությունները և ընդունելության առանձնահատկությունները կարգավորող միջոցառումները:
13. Հանրապետության բուհերի ռեկտորներին` զանգվածային լրատվության միջոցներով դիմորդների համար բացատրական աշխատանք տանել 1991 թվականին մասնակի վճարովի ուսուցման կազմակերպման, ինչպես նաև ընդունելության քննությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ:
14. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին, Արմենպրեսին և հանրապետական թերթերի խմբագրություններին` լայնորեն լուսաբանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու և 1991/92 ուսումնական տարվա ընդունելության հետ կապված հարցերը:
15. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ քննարկման ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշման նախագիծ` հանրապետության միջնակարգ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում 1992 թվականից մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու մասին:
____________________
* Անկախ սեփականության ձևից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
Նախարարների խորհրդի 1991
թվականի մայիսի 7-ի N 327
որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐ 1991/92 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ (ՑԵՐԵԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ)
ծածկագիր Մասնագիտության անվանումը 1991/92 ուստարվա ընդունելության պլանը
(ցերեկային ուսուցում)
1 2 3
Ընդունելություն` ընդամենը 7070
այդ թվում`
I. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտե` ընդամենը 5905
այդ թվում`
1. Երևանի պետական համալսարան 1140
0101 մաթեմատիկա 110
0102 կիրառական մաթեմատիկա 180
0103 մեխանիկա 35
0104 ֆիզիկա 112
0108 քիմիա 50
0109 կենսաբանություն 35
0115 կենսաքիմիա 20
0116 կենսաֆիզիկա 20
0118 աշխարհագրություն 40
0201 փիլիսոփայություն 15
0203 սոցիոլոգիա 15
0204 հոգեբանություն 15
0207 պատմություն 40
0211 իրավագիտություն 40
0212 միջազգային հարաբերություն 15
0214 ժուրնալիստիկա 20
0217 ռուսաց լեզու և գրականություն 60
0219 հայոց լեզու և գրականություն 60
0220 օտար լեզու և գրականություն 58
0609 տնտեսագիտական կիբեռնետիկա 20
0610 միջազգային տնտեսական հարաբերություններ 20
0801 երկրաբանական նկարահանում, որոնում և հետախուզություն 20
0802 որոնումների և հետախուզության երկրաֆիզիկական մեթոդներ 20
0804 հիդրոերկրաբանություն և ինժեներական երկրաբանություն 10
2002 ֆիզիկա և էլեկտրոնային տեխնիկայի նյութերի ու բաղադրիչների տեխնոլոգիա 20
2302 ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա 90
2. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ 1990
0701 էկոնոմիկա և կառավարում մեքենաշինության ճյուղում 20
0703 վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերում էկոնոմիկայի կառավարում 20
0806 օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնիկա և տեխնոլոգիա 20
0904 ստորգետնյա և հանքահորային շինարարություն 20
0905 բաց լեռնային աշխատանքներ 20
1001 էլեկտրական կայաններ 24
1002 էլեկտրաէներգետիկ ցանցեր և համակարգեր 24
1004 էլեկտրամատակարարում 24
1005 ջերմային էլեկտրական կայաններ 24
1007 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ջերմաէներգետիկա 44
1106 սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 20
1107 մետաղագիտության, մետաղների և ջերմային մշակման սարքավորումներ և տեխնոլոգիա 20
1110 կոմպոզիցիոն և փոշեձև նյութեր, ծածկույթներ 20
1201 մեքենաշինության տեխնոլոգիա 240
1202 մետաղահատ հաստոցներ և գործիքներ 60
1204 ճնշման միջոցով մետաղների մշակման տեխնոլոգիա և մեքենաներ 60
1502 ավտոմոբիլատրակտորաշինություն 20
1504 վերամբարձ-փոխադրական, շինարարական, ճանապարհային մեքենաներ և սարքավորումներ 20
1505 ավտոմոբիլային տնտեսություն 20
1603 ցածր ջերմաստիճանների ֆիզիկա և տեխնիկա 20
1706 սննդի արդյունաբերության մեքենաներ և ապարատներ 20
1801 էլեկտրամեխանիկա 45
1802 էլեկտրական ապարատներ 45
1803 էլեկտրամեկուսիչային, կաբելային և կոնդենսատորային տեխնիկա 23
1806 լուսատեխնիկա և լույսի աղբյուրներ 23
1901 սարքաշինություն 40
1907 ինֆորմացիոն-չափիչ տեխնիկա 20
2003 միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր 60
2005 արդյունաբերական էլեկտրոնիկա 60
2101 տեխնիկական համակարգերի կառավարում և ավտոմատիկա 90
2103 տեխնոլոգիական գործընթացների և արտադրության ավտոմատացում 60
2105 էլեկտրաբանեցում և արդյունաբերական կայանքների ու տեխնոլոգիական համալիրների ավտոմատացում 40
2106 ռոբոտատեխնիկական համակարգեր և համալիրներ 20
2201 հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր 60
2202 ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր 80
2203 կառավարման և ինֆորմացիայի մշակման ավտոմատացված համակարգեր 20
2204 հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 40
2205 էլեկտրոնային հաշվիչ միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա 40
2301 ռադիոտեխնիկա 90
2303 ռադիոէլեկտրոնային միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա 74
2306 բազմականալային էլեկտրակապ 20
2401 տրանսպորտային փոխադրումների և կառավարման կազմակերպում 20
2501 օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա 20
2503 էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա 20
2505 բարձր մոլեկուլային միացությունների քիմիական տեխնոլոգիա 20
2506 պլաստիկ զանգվածների և էլաստոմերների վերամշակման տեխնոլոգիա 20
2508 դժվարահալ ոչ մետաղական և սիլիկատային նյութերի քիմիական տեխնոլոգիա 20
2513 շրջակա միջավայրի պահպանում և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում 20
2802 բնական և քիմիական մանրաթելերի մանում 20
2804 գործվածքների և տրիկոտաժի տեխնոլոգիա 40
2806 կարի արտադրանքի տեխնոլոգիա և նախագծում 60
2808 կաշվե արտադրանքի տեխնոլոգիա և նախագծում 20
3. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ 365
0708 շինարարության էկոնոմիկա և կառավարում 36
2401 տրանսպորտային փոխադրումների և կառավարման կազմակերպում (երկաթուղային տրանսպորտ) 10
2901 ճարտարապետություն 38
2903 արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն 140
2904 հիդրոտեխնիկական շինարարություն 22
2906 շինարարական արտադրանքի և կոնստրուկցիաների արտադրություն 20
2907 ջերմագազամատակարարում և կոյուղի 22
2908 ջրամատակարարում, կոյուղի, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և պահպանում 22
2909 երկաթուղային շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն 15
2910 ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն 20
2911 կամուրջներ և տրանսպորտային թունելներ 20
4. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ 460
0602 արտադրության էկոնոմիկա և կառավարում 30
0603 տնտեսական և սոցիալական պլանավորում 50
0604 ֆինանսներ և վարկ 30
0605 գնագոյացում 25
0606 աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա 50
0607 վիճակագրություն 25
0608 հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն 50
0611 նյութական ռեսուրսների կառավարում և արտադրության միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում 25
0707 թեթև և տեքստիլ արդյունաբերության էկոնոմիկա և կառավարում 25
0709 առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկա և կառավարում 25
0715 տնտեսական ինֆորմատիկա և կառավարման ավտոմատ համակարգեր 50
0717 քաղաքային տնտ. կենցաղային և բնակ-կոմունալ սպասարկման էկոնոմիկա և կազմակերպում 25
2712 պարենային մթերքների ապրանքագիտություն 25
2810 ոչ պարենային մթերքների ապրանքագիտություն 25
5. Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ 760
0101 մաթեմատիկա 42
0104 ֆիզիկա 42
0108 քիմիա 21
0109 կենսաբանություն 42
0118 աշխարհագրություն 42
0207 պատմություն 62
0219 հայոց լեզու և գրականություն 62
0302 աշխատանքային ուսուցում 84
0305 երաժշտություն 42
0306 կերպարվեստ և գծագրություն 42
0307 մանկավարժություն և հոգեբանություն 83
0308 մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա 84
0310 դեֆեկտոլոգիա 21
0525 մշակութային-լուսավորչական աշխատանք 50
0526 գրադարանավարություն և մատենագիտություն 41
6. Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ 320
0218 ռուսաց լեզու և գրականություն ազգային դպրոցում 100
0220 օտար լեզու 220
7. Լենինականի մանկավարժական ինստիտուտ 230
0101 մաթեմատիկա 21
0104 ֆիզիկա 21
0217 ռուսաց լեզու և գրականություն 41
0219 հայոց լեզու և գրականություն 22
0302 աշխատանք և ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա 21
0303 ֆիզիկական կուլտուրա 21
0304 նախնական զինվորական պատրաստություն և ֆիզիկական կուլտուրա 41
0307 մանկավարժություն և հոգեբանություն 21
0308 մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա 21
8. Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ 440
0101 մաթեմատիկա 45
0104 ֆիզիկա 20
0109 կենսաբանություն 45
0118 աշխարհագրություն 25
0207 պատմություն 45
0218 ռուսաց լեզու և գրականություն ազգային դպրոցում 25
0219 հայոց լեզու և գրականություն 45
0302 աշխատանք 65
0303 ֆիզիկական կուլտուրա 20
0307 մանկավարժություն և հոգեբանություն 65
0308 տարրական ուսուցման մեթոդիկա և մանկավարժություն 40
այդ թվում Ստեփանակերտի բաժանմունք 200
0101 մաթեմատիկա 25
0109 կենսաբանություն 25
0118 աշխարհագրություն 25
0207 պատմություն 25
0218 ռուսաց լեզու և գրականություն ազգային դպրոցում 25
0219 հայոց լեզու և գրականություն 25
0302 աշխատանքային ուսուցում 25
0307 մանկավարժություն և հոգեբանություն 25
9. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա 105
0506 գործիքային կատարում 70
0507 երգեցողություն 10
0508 երաժշտավարություն 10
0509 կոմպոզիցիա 5
0510 երաժշտագիտություն 10
10. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ 95
0501 թատերական արվեստ 31
0502 ռեժիսուրա 5
0504 թատերագիտություն 5
0515 գեղանկարչություն 9
0516 գծանկարչություն 5
0517 քանդակագործություն 5
0518 արվեստագիտություն 5
0520 դեկորատիվ-կիրառական արվեստ 10
0521 դիզայն 10
0524 գեղարվեստական մոդելավորում 10
II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` ընդամենը 400
11. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ 400
0401 բուժական գործ 175
0402 մանկաբուժություն 75
0403 հիգիենա, սանիտարիա և համաճարակաբանություն 50
0404 ստոմատոլոգիա 50
0405 դեղագործություն 50
III. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե` ընդամենը 225
12. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ 225
0303 Ֆիզիկական կուլտուրա 225
13. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ 240
3107 անասնաբուծություն 80
3108 անասնաբուժություն 125
2710 կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա 35
14. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ 300
0608 հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն 37
0706 էկոնոմիկա և կառավարում ագրոարդյունաբերական համալիրում 37
2707 պահածոյացման տեխնոլոգիա 9
2704 խմորման պրոցեսի տեխնոլոգիա և գինեգործություն 9
3105 շերամաբուծություն 19
3109 հողաշինարարություն 19
3110 հիդրոմելիորացիա 38
3113 գյուղատնտեսության մեքենայացում 56
3112 անտառային և պարտեզային տնտեսություն 19
3114 գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում 19
3102 ագրոնոմիա 38
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
Նախարարների խորհրդի 1991
թվականի մայիսի 7-ի N 327
որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ
ծածկագիր Բուհի և Մասնագիտության անվանումը Տարեկան առավելագույն
արժեքը (հազ. ռուբ.)
1 2 3
1. Երևանի պետական համալսարան
0211 իրավագիտություն 8,0
0212 միջազգային հարաբերություն 8,0
0610 միջազգային տնտեսական հարաբերություններ 8,0
2. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
0602 արտադրության էկոնոմիկա և կառավարում 8,0
0603 տնտեսական և սոցիալական պլանավորում 8,0
0604 ֆինանսներ և վարկ 8,0
0606 աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա 8,0
0608 հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն 8,0
0611 նյութական ռեսուրսների կառավարում և արտադրության միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում 8,0
0707 թեթև և տեքստիլ արդյունաբերության էկոնոմիկա և կառավարում 8,0
0709 առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկա և կառավարում 8,0
2712 պարենային մթերքների ապրանքագիտություն 8,0
2810 ոչ պարենային մթերքների ապրանքագիտություն 8,0
3. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ
0401 բուժական գործ 8,0
0402 մանկաբուժություն 8,0
0404 ստոմատոլոգիա 8,0
4. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
2710 կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա 8,0
5. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ
0608 հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն 8,0
0706 էկոնոմիկա և կառավարում ագրոարդյունաբերական համալիրում 8,0
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ