Հոդված 17. Օրենքի 15-րդ հոդվածում՝
Հոդված 17. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Ներքին գործերի նախարարության լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում».
2) 1-ին մասում՝
ա․ առաջին պարբերությունը, 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ներքին գործերի նախարարությունը`
1) ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը.
2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը, ինչպես նաև կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով ամսական առնվազն մեկ հանդիպում ունենում հաշվառված անձանց հետ.»,
բ․ 3-րդ կետը «ոստիկանություն դիմած անձանց» բառերից հետո լրացնել «իրազեկում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցների մասին,» բառերով: