Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

2. Մինչև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն անցնող անձինք բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են թղթային տարբերակով։

3. Այն դատավորները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են հետևյալ հերթականությամբ․

1) վերաքննիչ վարչական դատարանի և վարչական դատարանի դատավորների, վերաքննիչ քրեական դատարանի դատավորների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը.

2) Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

3) Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, սնանկության դատարանի դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը.

4) մարզերի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված դատավորները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։

6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավորները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնելուց հետո բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են սույն օրենսգրքի 73.1-ին հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում, որոնք սկսվում են հաշվարկվել բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

7. Այն դատավորները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս անցել են բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են սույն օրենսգրքի 73.1-ին հոդվածով սահմանված կարգով։ Սույն ժամկետի հաշվարկը սկսվում է վերջին նշանակմանը հաջորդող օրացուցային տարվանից։

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-159-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։