Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.1-ին հոդվածով.

«Հոդված 73.1. Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

1․ Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով՝ որպես դատավոր առաջին անգամ նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։

2. Նախկինում դատավորի պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է դատավորի պաշտոնում, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են դատավորի պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

4. Այն դեպքում, երբ դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո՝ մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, դատավորն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետն սկսվում է հաշվարկվել առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

5. Դատավորը բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում է էլեկտրոնային համակարգի միջոցով։

6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։