Հոդված 7. Օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով․
Հոդված 7. Օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով․
«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետները չեն տարածվում սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների վրա: Կարգապահական վարույթը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց վեց տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող կարգապահական վարույթների)։ Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում կարգապահական վարույթը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում։»։