Հոդված 8. Օրենքի 145-րդ հոդվածում՝
Հոդված 8. Օրենքի 145-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «1.1-ին կետով» բառերը փոխարինել «1.1-ին և 1.3-րդ մասերով» բառերով.
2) 1.1-ին մասի «15-րդ և 16-րդ» բառերը փոխարինել «15-16-րդ» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ և 1.3-րդ մասերով.
«1.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված դեպքում (այդ թվում՝ գույքային դրության ուսումնասիրության արդյունքների համակցությամբ) կարգապահական վարույթ հարուցում է միայն Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։
1.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության հետ կապված անհամապատասխանության հիմքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ հարուցում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։»: