ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 281-Ա
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամի կողմից «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի հասցեով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի գյուղատնտեսության զարգացմանն աջակցելու և անհատույց բաշխելու նպատակով ուղարկված ապրանքների (20,074.80 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 9,500 եվրո փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում սահմանափակ կարողություններով երեխաների ու երիտասարդների վերականգնողական, կրթական և ուսուցողական կենտրոնի ստեղծման և անհատույց բաշխման նպատակով ուղարկված ապրանքների (40,751.24 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 19,000 եվրո փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
19.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ փոխվարչապետի
N 281-Ա որոշման
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը Արժեքը
(եվրո)
1. Կոմբայն իր հնձող գլխիկով 1 հատ 7,500
2. Հնձիչ դանակներ 50 հատ 2472.80
3. Պտտիչ շղթա 5 հատ
4. Ֆիլտր 6 հատ
5. Հատիկաամբարձիչ 1 հատ
6. Մաղ 4 հատ
7. Գամեր 140 հատ
8. Բռնակ մատեր 8 հատ
9. Բռնակ մատերի սեղմիչ 40 հատ
10. Հագուստ նոր 175 արկղ 350
11. Կոշիկներ նոր 714 զույգ 252
Ընդամենը 10,574.80
* Կոմբայնն իր համալրող մասերով և պահեստամասերով օգտագործվելու է Լոռու մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղ, Ջրաշեն և Լեռնավան բնակավայրերում գյուղացիների հողատարածքների անհատույց մշակման համար:
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Շահառուներն ըստ
մարզերի Քանակը
(զույգ) Արժեքը
(եվրո)
1. Կոշիկ նոր Լոռու մարզի կարիքավոր
ընտանիքներ 500 180
2. Կոշիկ նոր Արմավիրի մարզի կարիքավոր
ընտանիքներ 214 72
Ընդամենը 714 252
NN
ը/կ Անվանումը Շահառուներն ըստ
մարզերի Քանակը
(արկղ) Արժեքը
(եվրո)
1. Հագուստ նոր Լոռու մարզի կարիքավոր
ընտանիքներ 115 230
2. Հագուստ նոր Արմավիրի մարզի կարիքավոր
ընտանիքներ 60 120
Ընդամենը 175 350
(հավելվածը փոփ. 07.05.24 N 319-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
19.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ փոխվարչապետի
N 281-Ա որոշման
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Քանակը Արժեքը
(եվրո)
1. Ջերմամեկուսիչ մանրաթելային շերտ Ռոքվուլ 772,35 քմ/ 114 խմ 4750
2. Ջերմամեկուսիչ Ութերմ Ռուֆ 1132,8 քմ/57 խմ 6627.31
3. Տանիքի ծածկ Սոպրեմա 8 պալետ 3989.26
4. Աշխատանքային հագուստ, աշխատանքային
ձեռնոցներ, փոքրիկ սարքավորում 1 պալետ 614.76
5. Մեխեր Եվրոֆաստ 1 պալետ 1587.72
6. Գայլիկոն/պտուտակահան գործիք Մակիտա 6 հատ 600
7. Հարվածային պտուտակահան գործիք Մակիտա 4 հատ 440
8. Թրասղոց Մակիտա 1 հատ 127
9. Արագ լիցքավորման մարտկոց Մակիտա 4 հատ 148
10. Մարտկոցի լիցքավորման լոգարիթմական մոդել
Մակիտա 15 հատ 840
11. Ջերմամեկուսիչ մանրաթելային շերտ Ռոքվուլ
1200x600x100 126,21 քմ/9,5 խմ 776.19
12. Պաստառներ 20 հատ 150
13. Մոնտաժային խարիսխ 35 հատ 35
14. Երկարացման լար 2 հատ 2
15. Սանդուղք 1 հատ 250
16. Շարժական տախտակամած 1 հատ 450
17. Հագուստ նոր 108 արկղ 216
18. Կոշիկներ նոր 314 զույգ 148
Ընդամենը 21,751.24
* 1-16 ապրանքներն օգտագործվելու են Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար վերականգնողական կենտրոնի ստեղծման նպատակով:
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Շահառուներն ըստ
մարզերի Քանակը
(զույգ) Արժեքը
(եվրո)
1. Կոշիկ նոր Լոռու մարզի
կարիքավոր ընտանիքներ 200 96
2. Կոշիկ նոր Արմավիրի մարզի կարիքավոր
ընտանիքներ 114 52
Ընդամենը 314 148
NN
ը/կ Անվանումը Շահառուներն ըստ
մարզերի Քանակը
(արկղ) Արժեքը
(եվրո)
1. Հագուստ նոր Լոռու մարզի կարիքավոր
ընտանիքներ 68 136
2. Հագուստ նոր Արմավիրի մարզի
կարիքավոր ընտանիքներ 40 80
Ընդամենը 108 216
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
19.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ