Անցնել բովանդակությանը

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 392, 1999 Թ. ԱՊՐԻԼԻ 30-Ի N 157 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 նոյեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 11102318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

22 նոյեմբերի 2002 թ.

ք. Երևան N 474

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 392, 1999 Թ. ԱՊՐԻԼԻ 30-Ի N 157 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան`

Հրամայում եմ`

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության`

ա) 1997 թ. սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչման շնորհման կանոնադրությունը հաստատելու մասին» N 392 հրամանը,

բ) 1999 թ. ապրիլի 30-ի «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության 1997 թ. սեպտեմբերի 22-ի N 392 հրամանով հաստատված «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչման շնորհման կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 157 հրամանը։

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ֆիզկուլտուրայի և սպորտային քաղաքականության վարչության պետին` օրենքով սահմանված կարգով սույն հրամանը պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն։

Ռ. Շառոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։