ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2024 թվականի N 698-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 145-րդ և 594-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել քաղաքացիներին պատկանող՝ 6 գերմանական հովվաշուն ցեղատեսակի շներ (այսուհետ՝ գույք), և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը, դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ այդ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
16.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 16-ի N 698-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի տեսակը Անվանումը Սեռը Ծննդյան թիվը Քանակը Քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը Քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի տվյալները
1․ Գերմանական հովվաշուն «Ադել» էգ 18.01.2020 թ. 1 Հակոբյան Վարդան Աղվանի AV 0615841 008
2․ Գերմանական հովվաշուն «Լինդա» էգ 25.01.2019 թ. 1 Մխիթարյան Գեղամ Ռուբենի AV 0445363 004
3․ Գերմանական հովվաշուն «Ռեյ» արու 28.09.2019 թ. 1 Թոսունյան Արթուր Սենոյի AS 0656765 001
4․ Գերմանական հովվաշուն «Լիսա» էգ 21.09.2019 թ. 1 Մխիթարյան Գեղամ Ռուբենի AV 0445363 004
5․ Գերմանական հովվաշուն «Բինա» էգ 27.07.2023 թ. 1 Հակոբյան Արմեն Յուրիի AL 0267368 012
6․ Գերմանական հովվաշուն «Մոնի» էգ 25.10.2019 թ. 1 Թոսունյան Արթուր Սենոյի AS 0656765 001
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
16.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ