ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1731-Ա «13» մայիսի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
13.05.2024 թ.
հ. 1731-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Մամիկոն Թադևոսյան Աթոյան փողոց, հ.72 հողամաս ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2008թ. թիվ.ԵԷԴ0307/02/08 վճռով, Մամիկոն Թադևոսյանին անցած՝ Աթոյան փողոցի հ.72 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Աթոյան փողոց, հ.72/1 010058WYL2ZZ 0075
2 Արմեն Խաչատրյան
/լիազորված անձ/
Անահիտ Այվազյան, Ռոմանոս և Ռուզաննա Դանիելյաններ Սարի թաղ 14-րդ փողոց, հ.1ա բնակելի տուն Սարի թաղ 14-րդ փողոցի հ.1ա հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.03.2006թ. հ.4287 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Սարի թաղ 14-րդ փողոց, հ.1/2 01005SKZR3TJ 0017
3 Սամուել Սամուելյան Աճառյան փողոց, հ.39/11 և հ.39/13 հողամաս Սամուել Սամուելյանին սեփականության իրավունքով պատկանող, Աճառյան փողոցի հ.39/11 և հ.39/13 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.15102021-01-0270 և հ.15102021-01-0018/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հ. Աճառյան փողոց, հ.39/11 01002BZ2M4EC
4 ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Հ. Թևոսյան փողոց, հ.9 հողամաս ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Թևոսյան փողոցի հ.9 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.26032024-01-0290, սեփ. շին. 231.0քմ, 48.6քմ, 446.1քմ և 42.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 4934.41քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.9/2 01008DFW7N5Z
5 Սվետլանա Նաղդալյան
/լիազորված անձ/
Գրիգորի Պապյան
/սեփականատեր Մ. Խուդյակովի փողոց, հ.129/2 բնակելի տուն Գրիգորի Պապյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Խուդյակովի փողոցի հ.129/2 հասցեում գտնվող 175.8քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.28092023-01-0227, սեփ. շին.՝ 30.2քմ, 9.7քմ, հող՝ 154.4քմ/ տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, հ.129/1 01002KXE4HHF 0063
6 Վարդան Վարդանյան
/լիազորված անձ/
Լարիսա Մկրտչյան, Գայանե և Հռիփսիմե Մարկոսյաններ
/սեփականատեր/ Թերլեմեզյան փողոց, հ.31 հողամաս Լարիսա Մկրտչյանին, Գայանե և Հռիփսիմե Մարկոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Թերլեմեզյան փողոցի հ.31 հասցեում գտնվող հողամասի /սեփ. վկ. հ.2676375, ընդհ. բաժ. հող՝ 21.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 124.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Փ. Թերլեմեզյան փողոց, հ.31/3 01001TDQ8PDD 0031
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան