ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 մայիսի 2024 թ. N 147-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 50-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլուխի աղյուսակը լրացնել նոր՝ 8-12-րդ կետով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. մայիսի 14
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2024 թվականի մայիսի 14-ի
N 147-Ն որոշման
8 Արաբկիր 01-003-0408-0264 Բնակավայրերի Բնակելի
կառուցապատում Թբիլիսյան խճուղի
հ․19/2 հասցեին կից
9 Դավթաշեն 01-004-009-375 Բնակավայրերի բնակելի
կառուցապատում Դավթաշեն 1-ին թաղամաս
39/5 հասցեին կից
10 Կենտրոն 01-006-425-019 Բնակավայրերի Հասարակական
կառուցապատման Աբովյան փողոց հ.3
հասցեին կից
11 Կենտրոն 01-006-425-023 Բնակավայրերի հասարակական կառուցապատում Աբովյան փողոց հ.3
հասցեին կից
12 Կենտրոն 01-006-425-024 Բնակավայրերի Խառը
կառուցապատում Աբովյան փողոց հ.3
հասցեին կից
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2024 թվական: