ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 մայիսի 2024 թ. N 125-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոցն (սկսվում է Զաքարիա Քանաքեռցու փողոցից, հատում 15-րդ փողոցը, հասնում մինչև Քանաքեռի 14-րդ փողոցի հ.32 հասցե) անվանակոչել բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանի անվամբ՝ «Մկրտիչ Սարգսյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. մայիսի 14
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2024 թվական: