ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«24» նոյեմբերի 2022 թ. N 6-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«17» նոյեմբերի 2022 թ. N 409-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով.
(նախաբանը փոփ. 03.05.24 N 156-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում առաջացած հրդեհներին արագ արձագանքելու և արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով սահմանել՝ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
«24» նոյեմբերի 2022 թ.
ք. Երևան Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
«17» նոյեմբերի 2022 թ.
ք. Երևան
Հավելված
Արտակարգ իրավիճակների նախարարի
2022 թ. նոյեմբերի «24»-ի N 6-Ն և
Շրջակա միջավայրի նախարարի
2022 թ. նոյեմբերի «17»-ի N 409-Ն
համատեղ հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԻ
1. Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), որն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է մարզային ստորաբաժանումների տեղամասերի (այսուհետ՝ տեղամաս) միջոցով։
2. Սույն հավելվածի Աղյուսակ N 1-ում լրացվում է տեղամասի բնութագիրը (տարածքի ընդհանուր մակերեսը, տարածքում առկա ծառատեսակները): Աղյուսակ N 1-ից հետո կցվում է տարածքի քարտեզը։
Աղյուսակ N 1
ԲՆՈՒԹԱԳԻՐ
ՏԵՂԱՄԱՍԻ
Տեղամասը Անտառտնտեսությունը, անտառպետությունը, պահաբաժինը, բնության հատուկ պահպանվող
տարածքը, տեղամասը Համայնքը Տարածքի ընդհանուր մակերեսը(հա) Տարածքում առկա ծառատեսակները
1 2 3 4 5
3. Տեղամասի տարածքներում բռնկված հրդեհաշիջման ղեկավարման պատասխանատուների վերաբերյալ տվյալները լրացվում են Աղյուսակ N 2-ում։
Աղյուսակ N 2
ՏՎՅԱԼՆԵՐ
ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ
N Պատասխանատու անձի անունը,
ազգանունը, հայրանունը Պաշտոնը Պատասխանատու անձի
հեռախոսահամարը
1 2 3 4
4. Տեղամասի կողմից հրդեհաշիջում իրականացնող ստորաբաժանումների, հրդեհաշիջմանը մասնակցող աշխատակիցների, հրդեհաշիջման միջոցների (առկա տրանսպորտային միջոցների, տեխնիկայի քանակի, այդ թվում նաև անտառային հրդեհների մարման համար նախատեսված տեխնիկական միջոցների քանակի ու տեսակի` հրշեջ ավտոմեքենաներ, հրշեջ մոտոպոմպեր, փողակներ, փողրակներ, ձեռքի պարզագույն գործիքներ՝ հեղուկացիր ուսապարկ սրսկիչներ, կտրող գործիքներ, կրակին հարվածող գործիքներ և այլն) և վառելանյութի պաշարի առկայության վերաբերյալ տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 3-ում։
Աղյուսակ N 3
ՑԱՆԿ
ՏԵՂԱՄԱՍԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՊԱՇԱՐԻ
N Տեղամասի անվանումը Տեղակայման վայրը և հեռախոսահամարները Հրդեհաշիջմանը մասնակցող
աշխատակիցների
թիվը Հրդեհաշիջման միջոցները և քանակը Վառելանյութի պաշարի առկայությունը
1 2 3 4 5 6
5. Տեղամասի տարածքներում բռնկված հրդեհներին արձագանքող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) ստորաբաժանումների ցանկը լրացվում է Աղյուսակ N 4-ում։
Աղյուսակ N 4
ՑԱՆԿ
ՏԵՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՆԳՆ ՓԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ
N Ստորաբաժանման անվանումը և տեղակայման վայրը Ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը Հեռախոսահամարները Ստորաբաժանման տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցները
1 2 3 4 5
6. Տեղամասի տարածքում և հարակից բնակավայրերում գտնվող ջրաղբյուրների կոորդինատները, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 5-ում։
Աղյուսակ N 5
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
N Տարածքում և հարակից բնակավայրերում գտնվող ջրաղբյուրների կոորդինատները Ջրաղբյուրներից օգտվելու հնարավորությունները (օդային, ցամաքային) Ջրի պաշարների առկայությունը (հայելային մակերեսը, խորությունը)
1 2 3 4
7. Տեղամասի տարածքի առկա ճանապարհների, դրանց բնութագրի, երթևեկելու հնարավորությունների, հանքայնացված շերտերի և պատասխանատուների տվյալները լրացվում են Աղյուսակ N 6-ում։ Ճանապարհների քարտեզների էլեկտրոնային տարբերակները նախապես փոխանցվում են ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին (այսուհետ՝ ՃԿԱԿ)։
Աղյուսակ N 6
ՏՎՅԱԼՆԵՐ
ԱՌԿԱ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲՆՈՒԹԱԳՐԻ, ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՆՔԱՅՆԱՑՎԱԾ ՇԵՐՏԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ճանապարհների առկա վիճակը Հանքայնացված շերտերը Պատասխանատու անձի տվյալները(անուն, ազգանուն, հայրանուն,
հեռախոսահամար)
Երկարու-թյունը(կմ) Լայնու-թյունը(մ) Ծածկույթը Երթևեկելու հնարավորու-թյունները Առկայու-թյունը Երկարու-թյունը(կմ) Լայնու-թյունը(մ)
1 2 3 4 5 6 7 8
8. Տեղամասի տարածքում բռնկված հրդեհների մարմանը ներգրավված անձանց սննդով, խմելու ջրով ապահովելու և անհրաժեշտության դեպքում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 7-ում։
Աղյուսակ N 7
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴՈՎ, ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սննդով, խմելու ջրով ապահովելու հնարավորությունները Առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները
1 2
9. Տեղամասի տարածքում բռնկված հրդեհներին հարակից համայնքի բնակչությանը ներգրավելու և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհամագործակցության հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են Աղյուսակ N 8-ում։
Աղյուսակ N 8
ՏԵՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Տեղամասը Հարակից համայնքը Համայնքի բնակչության ներգրավվածությունը(արձագանքողների քանակը) Տեղական ինքնակառավարման
մարմինների հետ
փոխհամագործակցությունը
ուժերի և միջոցների ներգրավվածության մասին
տեսակը քանակը
1 2 3 4 5
10. Տեղամասի կողմից տվյալ տարում նախատեսվող հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 9-ում։
Աղյուսակ N 9
ՏՎՅԱԼ ՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
N Հրդեհային անվտանգության բարելավմանն
ուղղված միջոցառումները Միջոցառումների իրականացման
ժամկետը
1 2 3
11. Տեղամասի տարածքներում ուղղաթիռների համար ժամանակավոր հատկացված վայրէջքային հրապարակների առկայության և կոորդինատների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 10-ում։
Աղյուսակ N 10
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՅՐԷՋՔԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տեղամասը Ուղղաթիռների համար ժամանակավոր վայրէջքային
հրապարակների առկայությունը և կոորդինատները
1 2
12. Տեղամասի տարածքում բջջային և ինտերնետ կապի առկայության, հասանելիության, ինչպես նաև հսկողական կետերի և դրանց պատասխանատու անձի տվյալները լրացվում են Աղյուսակ N 11-ում։
Աղյուսակ N 11
ՏՎՅԱԼՆԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
N Բջջային և ինտերնետ կապի առկայությունը(օպերատորի անվանումը) Կապի հասանելիությունը(տոկոսով) Հսկողական աշտարակները և այլ միջոցները Հսկողական կետերի պատասխանատու անձի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար)
1 2 3 4 5
13. Տեղամասի տարածքի հանգստյան գոտիներում և զբոսաշրջության երթուղիներում հրդեհային անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների (տեղադրվել են հրդեհաշիջման սկզբնական միջոցներ, փակցվել են պաստառներ, հրդեհների մասին ուղեցույց-հիշեցումներ և այլն) մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 12-ում։
Աղյուսակ N 12
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
N Հանգստյան գոտին(զբոսաշրջության երթուղին) Հրդեհային անվտանգության բարելավման ուղղությամբ
իրականացված միջոցառումները
Հրդեհաշիջման սկզբնական միջոցների տեղադրում Պաստառների փակցնում Ուղեցույց-հիշեցումների
փակցնում Այլ
1 2 3 4 5 6
14. Տեղամասի տարածքներում բռնկված հրդեհների մարմանն անմիջապես ներգրավվում են համապատասխան տեղամասի ուժերն ու միջոցները: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է համապատասխան տեղամասի հրդեհաշիջման համար պատասխանատու պաշտոնատար անձը: Եթե ներգրավված ուժերին չի հաջողվում մարել հրդեհը, ապա հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվում են ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները: Հրդեհաշիջման աշխատանքները սկզբնական փուլում ղեկավարում է ՓԾ համապատասխան մարզային փրկարարական վարչության պետը կամ նրան փոխարինող անձը: Հետախուզության արդյունքների և հրդեհների ծավալներից ելնելով, հրդեհաշիջման ղեկավարը ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկուցում է ՓԾ վերադաս պետին, որից հետո որոշում է կայացվում հրդեհաշիջման աշխատանքներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու մոտակա համայնքների բնակչությանը ներգրավելու վերաբերյալ: ՓԾ-ի կողմից հրդեհաշիջման ղեկավարը, ստանալով անտառային հրդեհի մասին հաղորդագրությունը, անհապաղ միջոցներ է ձեռնարկում արդյունավետ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Անտառային կամ բնության հատուկ պահպանվող տարածքի անվտանգ տեղամասում ծավալվում է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Նշանակվում են հրդեհաշիջման աշխատանքների տեղամասերի ղեկավարներ, նրանց ենթակայությանը տրամադրվում են ուժեր և միջոցներ: Ուժերի և միջոցների ներգրավումը իրականացվում է ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ-ի միջոցով:
15. Տեղամասի տարածքում հրդեհավտանգության հսկողությանն ուղղված միջոցառումների իրականացման ցանկը լրացվում է Աղյուսակ N 13-ում։
Աղյուսակ N 13
ՑԱՆԿ
ՀՐԴԵՀԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
N Միջոցառման անվանումը Իրականացման
ժամկետը Պատասխանատու անձը
(անուն, ազգանուն, հայրանուն,
հեռախոսահամար)
1 2 3 4
16. Տեղամասի տարածքներում պարեկության (շրջայցի) կազմակերպման վերաբերյալ տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 14-ում։
Աղյուսակ N 14
ՊԱՐԵԿՈՒԹՅԱՆ (ՇՐՋԱՅՑԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
N Պարեկություն (շրջայցի) իրականացնող
մարմինը Պարեկության (շրջայցի) ձևը (օդային, ցամաքային) Տարածքը, որտեղ իրականացվում է պարեկություն (շրջայցի) Պարեկության (շրջայցի) իրականացման ժամանակահատվածը Պատասխանատու անձը (անուն, ազգանուն, հայրանուն,
հեռախոսահամար)
1 2 3 4 6 7
17. Տեղամասի տարածքների հրդեհների վերաբերյալ ահազանգերի ստացումը և հաշվառումը լրացվում է Աղյուսակ N 15-ում։
Աղյուսակ N 15
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
N Հրդեհների վերաբերյալ ահազանգեր
ստացող և հաշվառող մարմինը Տեղեկատվության ընդունման ձևը և
կոնտակտային տվյալները
1 2 3
18. Տեղամասի տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունը ՆԳՆ փոխանցող անձանց ցանկը լրացվում է Աղյուսակ N 16-ում։
Աղյուսակ N 16
ՑԱՆԿ
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԳՆ ՓՈԽԱՆՑՈՂ ԱՆՁԱՆՑ
Տեղամասը Պատասխանատու անձի անունը,
ազգանունը, հեռախոսահամարը
1 2
19. Տեղամասի տարածքների հրդեհների վերաբերյալ ՆԳՆ փոխանցվող ամփոփ տեղեկատվությունը լրացվում է Աղյուսակ N 17-ում։
Աղյուսակ N 17
ՏԵՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԳՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1 Հրդեհի առաջացման մասին տեղեկանալու ժամը
2 Հրդեհի մասին ՆԳՆ հայտնելու ժամը
3 Հրդեհի մասին հայտնող անձի տվյալները
4 Հրդեհի առաջացման վայրը
5 Վարչական տարածքի անվանումը, որտեղ առաջացել է հրդեհը
6 Տեղամասի տարածքի անվանումը, որտեղ առաջացել է հրդեհը
7 Հրդեհի տարածքին մոտ բնակավայրերի անվանումը
8 Մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման վայրը
9 Մոտակա ջրաղբյուրների առկայությունը և գտնվելու վայրը
10 Հրդեհաշիջման սկզբնական ղեկավարի տվյալները
11 Հրդեհի սկզբնական մոտավոր մակերեսը (հա)
12 Հրդեհի հետևանքով այրված մակերեսը (հա)
13 Հրդեհաշիջման աշխատանքները սկսելու օրը և ժամը
14 Հրդեհի մեկուսացման օրը և ժամը
15 Հրդեհի մարման օրը և ժամը
16 Հրդեհաշիջման աշխատանքների ավարտման ժամը
17 Հրդեհաշիջմանը ներգրավված ուժերն ու միջոցները
20. ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների անձնակազմի կողմից հրդեհաշիջման աշխատանքների իրականացման նպատակով կարիքներին վերաբերող յուրաքանչյուր պահանջ ապահովում է ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումը։
21. Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով, կապը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի, նախարարի տեղակալների, ՓԾ տնօրենի օպերատիվ շտաբի, հրդեհաշիջման շտաբի, հրդեհաշիջման տեղամասերի, ՓԾ ՃԿԱԿ-ի, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև, ռադիոկայանների, բջջային և ֆիքսված կապի միջոցներով: Կապը կազմակերպվում է նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի և ՓԾ տնօրենի շարժական կառավարման կետերի հետ:
22. Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հետախուզությունն իրականացվում է հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնած ՓԾ պաշտոնատար անձի գլխավորությամբ` տեղամասի ներկայացուցչի մասնակցությամբ: Հետախուզությունը կարող է կատարվել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային եղանակով: Հետախուզության ընթացքում ձեռք բերված տվյալները վերլուծվում և զեկուցվում են ըստ վերադասության՝ ՓԾ կողմից հրդեհաշիջման ղեկավարին, ՓԾ տնօրենին և Ներքին գործերի նախարարին և փոխանցվում են ՓԾ ՃԿԱԿ-ին:
23. Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանները մշակվում են Ծառայության կողմից և յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը ներկայացվում են ՆԳՆ ՓԾ համապատասխան տարածքային ստորաբաժանման համաձայնեցմանը:
(հավելվածը խմբ. 03.05.24 N 156-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2022 թվական: