Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀՐԱԶԴԱՆԻ ԹԻՎ 12 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«15» փետրվարի 2024 թ. N 219-Ա/2

«ՀՐԱԶԴԱՆԻ ԹԻՎ 12 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ, 5.1-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 165/2 նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «Հրազդանի թիվ 12 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, ուսուցման 1 տարի տևողությամբ՝ կրտսեր 1-ին տարիքային խմբով, սովորողների համակազմի սահմանային 40, կրտսեր 2-րդ տարիքային խմբով, սովորողների համակազմի սահմանային 90, միջին տարիքային խմբով, սովորողների համակազմի սահմանային 90, ավագ տարիքային խմբով, սովորողների համակազմի սահմանային 90 տեղերի թվերով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

Նախարար`

2/15/2024 Ժ. Անդրեասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։