Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ««ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«06» մարտի 2024 թ. N 337-Ա/2

««ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 33-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ և 8-րդ կետերի պահանջները և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 21-ի N 2423-Ա/2 հրամանը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. ««Օհանյան» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախադպրոցական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, վաղ մանկության տարիքի երկրորդ խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 6 տեղով, կրտսեր առաջին խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 14 տեղով, կրտսեր երկրորդ խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 20 տեղով, տարատարիք (միջին և ավագ) տարիքային խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 24 տեղով, այլ վայրում ևս գործունեություն իրականացնելու լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

Նախարար` Ժ. Անդրեասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։