Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2024 թվականի N 814-Ն

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 30-ի N 814-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված՝ արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) խմբաքանակի հաշվառման ու պահման իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ տնտեսավարող սուբյեկտն է պարզում կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին:

3. Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա տեսչական մարմինն արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ընդունում է համապատասխան որոշում կամ արձակում կարգադրագիր:

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշման մեջ նշվում է վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերաբերյալ:

5. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

6. Տեսչական մարմինը վարում է վտանգավոր արտադրանքի հաշվառման մատյան՝ համաձայն ձևի:

7. Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մատյանը նաև թվայնացվում է և պահպանվում տեսչական մարմնի բազայի ցանցում:

8. Տեսչական մարմնի կողմից վտանգավոր արտադրանքի մասին տեղեկատվությունը տրվում է շահագրգիռ մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Վտանգավոր արտադրանքի պահման գործընթացն իրականացնում է այն տնօրինող տնտեսավարող սուբյեկտը՝ իր միջոցների հաշվին, անձամբ կամ համապատասխան կազմակերպության միջոցով:

10. Վտանգավոր արտադրանքը պահվում է դրա համար նախատեսված սենյակում կամ սենյակի առանձին հատվածում, եթե սենյակի մնացած ապրանքների համար վտանգ չի ներկայացնում՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հրդեհային անվտանգության կանոնները:

Ձև

ՄԱՏՅԱՆ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

NN

ը/կ Վտանգավոր արտադ-րանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը Վտանգավոր արտադրանքի ներմուծման, արտադրման, իրացման տարեթիվը, ամիսը, օրը Տուժողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը Վտանգավոր արտադրանք արտադրող տնտեսա-վարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ Վտանգավոր արտադրանք իրացնող տնտեսա-վարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ Վտան-գավոր արտադ-րանք ներմուծող տնտեսա-վարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ Վտան-գավոր արտադ-րանքի բացա-հայտման վայրը Վտան-

գավոր արտադ-

րանքի բնույթը՝ վտանգավոր արտադրանքի հանգա-մանքների և պատճառների համառոտ

նկարագիրը Արտադ-րանքը վտանգավոր ճանաչելու մասին որոշման համարը և կազմման տարեթիվը, ամսաթիվը Վտան-գավոր արտադ-րանքի հետևանք-ները

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

31.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։