ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 825-Ն
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը` համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
31.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 30-ի N 825-Ն որոշման
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին), այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը:
2. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած արտադրանքը վտանգավոր է, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում դրա մասին սույն հավելվածով սահմանված ձևով (Ձև)՝ առձեռն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցում է տվյալ արտադրանքի մատակարարին, տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, որոնք արտադրանքից բխող վտանգը նվազեցնելու կամ զսպելու վերաբերյալ գործողություններ կատարելու լիազորություն ունեն, իսկ եթե արտադրանքը դրվել է շրջանառության մեջ՝ նաև սպառողներին։
3. Ծանուցման մեջ նշվում են՝
1) տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը.
2) վտանգավոր արտադրանքը կամ դրա խմբաքանակը նույնականացնող տեղեկություններ, այդ թվում՝ արտադրանքի անվանումը, խմբաքանակի համարը կամ սերիական համարը (առկայության դեպքում), գտնվելու վայրը և արտադրող երկիրը.
3) համապատասխան արտադրանքի վտանգի բնույթի ամբողջական նկարագրությունը.
4) տեղեկատվություն վտանգավոր արտադրանքի ծագումից մինչև սպառում հետագծի վերաբերյալ.
5) վտանգավոր արտադրանքի բացասական ազդեցությունը կանխարգելող միջոցառումները.
6) վտանգավոր արտադրանքի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն։ 4․ Ծանուցմանը, ըստ հնարավորության, կցվում են նաև վտանգավոր արտադրանքի լուսանկարները։
5․ Տնտեսավարող սուբյեկտն սպառողներին վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության մասին ծանուցում է իր պաշտոնական կայքում (առկայության դեպքում), զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական հարթակներում հրապարակելու միջոցով:
6․ Տնտեսավարող սուբյեկտը սույն կարգով սահմանված ծանուցման հետ միաժամանակ սկսում է կազմակերպել և իրականացնել շուկայահանված վտանգավոր արտադրանքի հետկանչը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով արտադրողների, վերամշակողների, լիազոր մարմնի և շահագրգիռ այլ մարմինների հետ:
Ձև
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
______________N_______________
(գրանցման ամսաթիվը և ելքի համարը)
Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը ____________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի հասցեն ___________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման համարը
_________________________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի անվանումը
_________________________________________________________________________________
(լրիվ անվանումը, տեսակը, ապրանքային նշանը)
Վտանգավոր արտադրանքի գտնվելու վայրը
_________________________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքն արտադրող երկիրը
_________________________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի քանակը, խմբաքանակի համարը
_________________________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի վտանգի բնույթի ամբողջական նկարագրությունը
_________________________________________________________________________________
Տեղեկատվություն վտանգավոր արտադրանքի ծագումից մինչև սպառում հետագծի վերաբերյալ
_________________________________________________________________________________
Նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների
անհամապատասխանությունը _____________________________________________________
(նորմատիվ իրավական ակտի անվանումը և համապատասխան դրույթները)
___________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի բացասական ազդեցությունը կանխարգելող միջոցառումները
_________________________________________________________________________________
Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ այլ տեղեկություններ
_________________________________________________________________________________
________________ ________________ ________________________
(պաշտոն) (ստորագրություն) (անուն, ազգանուն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
31.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական: