Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 907-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-06-04-ից մինչև 2025-08-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-08-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 519-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 907-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 80-Ն որոշման հավելվածի 26-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 907-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Արմեն Ղուլարյան» բառերը փոխարինել «Եղիազար Վարդանյան» բառերով,

բ. «Նաիրի Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Հարություն Սարգսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով.

2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Սուրեն Մխիթարյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր» բառերը փոխարինել «Ավետիք Արզումանյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ, դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով,

բ. «Վարդգես Գրիգորյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր» բառերը փոխարինել «Տաթև Փայտյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով,

գ. «Հակոբ Գյուլզադյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ» բառերը փոխարինել «Արտաշես Սարգսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Նոննա Հովհաննիսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Արեգ Նուրբեկյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Սուսաննա Հարությունյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Անի Վարդանյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանող» բառերով,

գ. «Վահան Սիմոնյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Էլենա Աբրահամյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

03.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։