ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 527-Ա
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի՝
Հաստատել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
03.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 527-Ա որոշման
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-113-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման
աղբյուրը Իրավական հիմքը
1. «Պետական կամ համայնքային
սեփականություն հանդիսացող
մաքսային հսկողության գոտիներում
առևտրային գործունեություն
իրականացնելու թույլտվության
տրամադրման մրցույթի իրակա-նացման կարգը և անմաքս առևտրի խանութներում
գործունեություն իրականացնելու
թույլտվության տրամադրման
մրցույթի իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
ներկայացնելը Հայաստանի
Հանրապետության
պետական
եկամուտների կոմիտե
Հայաստանի
Հանրապետության
տարածքային
կառավարման և
ենթակառուցվածքների
նախարարություն 2024 թվականի
օգոստոսի
երրորդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում: «Մաքսային կարգավորման
մասին» օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի
փետրվարի 28-ի ՀՕ-113-Ն
օրենքի 5-րդ հոդվածի 1-ին
մասի 3-րդ պարբերություն և
12-րդ հոդվածի
4-րդ
պարբերություն
2. «Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ
փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության
որոշման նախագիծը Հայաստանի
Հանրապետության վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը Հայաստանի
Հանրապետության
պետական
եկամուտների կոմիտե
Հայաստանի
Հանրապետության
տարածքային
կառավարման և
ենթակառուցվածքների
նախարարություն 2024 թվականի
օգոստոսի
երրորդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում: «Մաքսային կարգավորման
մասին» օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու
մասին» 2024 թվականի
փետրվարի 28-ի ՀՕ-113-Ն
օրենքի 5-րդ հոդվածի 1-ին
մասի 3-րդ պարբերություն և
12-րդ հոդվածի
4-րդ
պարբերություն
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
03.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ