ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 389-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի (5,362,591 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
05.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 389-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
Դեղորայքի անվանումը «ԱՐԱԲԿԻՐ» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության
ինստիտուտ» ՍՊԸ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը (ՌԴ ռուբլի) Քանակը Արժեքը (ՌԴ ռուբլի) Քանակը Արժեքը (ՌԴ ռուբլի)
1. Symbicort Rapihaler աերոզոլ ինհալացիաի համար 80/4.5 մկգ, 120
դոզա հատ 140 357 980
2. Symbicort Turbuhaler, փոշի ինհալացիայի համար 80/4,5 մկգ, 120
դոզա հատ 1080 2 151 360
3. Symbicort Turbuhaler, փոշի ինհալացիայի համար 160/4,5 մկգ,
120 դոզա հատ 240 483 600
4. Հումիրա 100 մգ/մլ, 0,4 մլ ներարկիչ հատ 16 817 488
5. Էնբրել 25 գմ 4 սրվակ լիլիոֆիլիզատ լուծույթ պատրաստելու համար հատ 40 850 200
6. Դիֆերելին լիոֆիլիզատ ներարկման
համար, 75 մգ+լուծույթ+ներարկիչ+2 ասեղ հատ 24 142 800
7. Կորտեֆ հաբեր, 10 մգ 100 հատ տուփ 200 104 000
8. Հիդրոկորտիզոն 0,025 + 0,005 մգ սրվակ հատ 50 19 750
9. Սալոֆալկ հաբ, 50 մգ, 50 հատ տուփ 18 15 366
10. Ազատիոպրին կապսուլաներ, 50 մգ, 50 հատ տուփ 15 12 495
11. Էնտեկավիր սանդոզ հաբեր, 0,5 մգ 30 հատ տուփ 10 45 312
12. Նուտրիդրինք վանիլի համով խառնուրդ 200 մլ հատ 96 27 840
13. Նուտրիդրինք բանանի համով խառնուրդ 200 մլ հատ 80 23 200
14. Նուտրիդրինք ելակի համով խառնուրդ 200 մլ հատ 80 23 200
15. Ռապամուն 1մգ հաբ, 100 հատ տուփ 6 288 000
Ընդամենը 4,733,801 266,550 362,240
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
05.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ