Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

28.10.1998 թ. N 181-Պ

«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ

ՀՀ սոցիալական ապահովության, ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարների համատեղ հրամանով հաստատված «Ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգի»-ն համապատասխան

Հրամայում եմ

1. Հաստատել «Անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամտի հաշվարկման մասին» հրահանգը:

2. Հանձնարարել սոցիալական աջակցության վարչությանը սահմանված կարգով «Անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամտի հաշվարկման մասին» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

Նախարար Գ. Եգանյան

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության

նախարարի 1998 թ. հոկտեմբերի 28-ի

N 181-Պ հրամանով

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

1. Սույն հրահանգը սահմանում է ՀՀ վարչապետի 1998 թվականի օգոստոսի 26-ի N 040-4691 հանձնարարականի համաձայն մշակված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգով» նախատեսված անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամուտների հաշվարկման կարգը:

2. Ընտանիքների անասնապահությունից ստացվող եկամուտը հաշվարկելու համար անասնատեսակները վերածվում են պայմանական գլխի` համաձայն ՀՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի N 508 որոշմամբ հաստատված գործակիցների (հավելված 1):

3. Մեկ պայմանական գլխի ընդհանուր տարեկան եկամուտ սահմանված է 73,3 հազար դրամ (հիմք` ՀՀ գյուղատնտեսության նախարարության 1998 թվականի օգոստոսի 25-ի տեղեկանքը հանրապետությունում 1 պայմանական կովից ստացվող տարեկան զուտ եկամտի վերաբերյալ):

4. Ընտանիքների եկամտի վերաբերյալ տեղեկությունները ստացվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում կամ տվյալ ընտանիքի գլխավորի (չափահաս անդամի) հայտարարության հիման վրա` տեղական ինքնակառավարման մարմնում համապատասխան տվյալների բացակայության դեպքում:

Օրինակ` եթե ընտանիքը պահում է երկու կով, երեք ոչխար և հինգ մեղվաընտանիք, ապա անասնապահությունից ստացված

ամսական զուտ եկամուտը = (2+3 x 0,1+5 x 0,2) x 73,3/12 = 20,16 հազ. դրամ:

5. Սեփականության կամ վարձակալության իրավունքով մշակվող հողից ստացվող եկամտի հաշվարկը հիմնված է տվյալ հողատարածքի կադաստրային զուտ եկամտի հաշվարկի վրա` ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 3-ի N 237 «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» որոշման համաձայն:

Հողագործությունից ստացված եկամուտը հաշվարկվում է օգտագործելով մեկ հեկտար հողատարածքի համար կադաստրային զուտ եկամտի նորմացույցը, սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող հողատարածքի մակերեսը:

Նշված հաշվարկով ստացված զուտ եկամուտից հանվում է հողի հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրական վճարումների չափը:

Հավելված 1

Հաստատված է

1995 թ. հուլիսի 6-ի

N 508 որոշմամբ

Գ Ո Ր Ծ Ա Կ Ի Ց Ն Ե Ր

անասնատեսակները պայմանական գլխի վերածելու համար

անասնատեսակ գործակից

Կով, արտադրող ցուլ, բանող եզ և ձի 1,0

Ջորի և ավանակ 0,8

Տավարի և ձիու մատղաշ 0,6

Ջորու և ավանակի մատղաշ 0,5

Խոզ 0,3

Ոչխար և այծ 0,1

Հասակավոր թռչուն 0,02

Թռչնի մատղաշ 0,002

Ճագար 0,02*)

Գազաններ`

Ճահճակուղբ 0,02*)

ջրաքիս, արծաթափայլ սամույր 0,05*)

սևարծաթափայլ աղվես 0,1*)

Մեղվաընտանիք 0,2

*) Բոլոր հասակային խմբերի համար միջինացված գործակից

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

30 դեկտեմբերի 1998 թ.

պետական գրանցման թիվ 16980229

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։