Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 76.1-ին հոդվածով.
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 76.1-ին հոդվածով.
«Հոդված 76.1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը
1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից հաստատվող իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և ուղենիշներ:
2. Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կամավոր է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը պատկանում է տնտեսական ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:»: