Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 56-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե`
1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.
2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:
2. Մինչև 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:
3. 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների չափը բավարար է, դրանց վրա բռնագանձում տարածելով, պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:
4. Պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:
5. Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված և պարտապանի ստացած աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների նկատմամբ:
6. Պարտապանի ամուսնու՝ սույն գլխով նախատեսված եկամուտները բռնագանձման ենթակա չեն:»: