Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2007-Ա «03» հունիսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարան հասցեագրված քաղաքացի Մինաս Սարգսյանի 2024 թվականի մայիսի 2-ի թիվ Դ-56961-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվում է վարչարարություն:

Իրականացվող վարչարարության շրջանակներում 2024 թվականի մայիսի 2-ի թիվ Դ-56961-24 դիմումով ներկայացված պահանջի քննարկման շրջանակներում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ 2024 ապրիլի 8-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 45ա հասցեում ուժեղ քամու հետևանքով կենսունակության ավարտին մոտ գտնվող հացենու կենսունակ ճյուղը կոտրվել և ընկել է Մինաս Սարգսյանին պատկանող «Աուդի Ա6» մակնիշի 36MT998 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ստանալ լրացուցիչ տեղեկատվություն 2024 թվականի ապրիլի 8-ին Երևան քաղաքի տարածքում արձանագրված քամու արագության վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, նույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով.

ՈՐՈՇԵՑԻ

1․ Մինաս Սարգսյանի 2024 թվականի մայիսի 2-ի թիվ Դ-56961-24 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հունիսի 10-ը:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։