Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0085 Ն. 05.06.24

5 հունիսի 2024 թվականի թիվ 85-Ն

2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. 2024 թվականի հունիսի 12-ից շրջանառության մեջ դնել «Եվրասիական տնտեսական միության 10 տարին» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան

Երևան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2024 թվականի հունիսի 5-ի

թիվ 85-Ն որոշման

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ»

արծաթե հուշադրամի

1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ԵԱՏՄ անդամ պետությունների քանակին համապատասխանող հավերժության հայկական նշանի աջ պտույտ ունեցող թևերի պատկերներ:

Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ», «1000 ԴՐԱՄ ДРАМ» և «2024»:

2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են ԵԱՏՄ պատկերանիշը և ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշների գույներով ոճավորված պատկերներ:

Մակագրություններն են՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ЕВРАЗИЙСКИЙ ЭКОНОМИЧЕСКИЙ СОЮЗ» և «10 ՏԱՐԻ ЛЕТ»:

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 925.0

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 38,61 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Քանակը 200 հատ

4. Էսքիզների հեղինակներն են Լուսինե Լալայանը (դիմերես) և Կարապետ Աբրահամյանը (դարձերես):

5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ»

արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։