Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ-Ի ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 4371-ARM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2061-Ա «07» հունիսի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 4371-ARM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածով, ինչպես նաև՝ հիմք ընդունելով 2023 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված թիվ 4371-ARM վարկային համաձայնագիրը․

1. «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (այսուհետ՝ նաև ԱԶԲ) միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքված թիվ 4371-ARM վարկային համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) հաստատված Երևանի քաղաքային զարգացման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման աշխատանքները վերապահել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ):

2. «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ ապահովել՝

1) սույն որոշման ստորագրումից հետո երկօրյա ժամկետում Գանձապետարանում համապատասխան գանձապետական հաշիվների բացումը և դրանց կառավարումը.

2) Ծրագրի համար բացված գանձապետական հաշիվների, ինչպես նաև՝ ԱԶԲ ընթացակարգերով մասհանման հայտերի ներկայացման և այլ էլեկտրոնային համակարգերի համար լիազորված անձանց ստորագրությունների նմուշների ներկայացումն ու փոփոխումը:

3. Ծրագրի ղեկավարին՝

1) ստորագրում է շինարարության ազդեցության գոտու մեջ ներառված Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (այսուհետ՝ ՀՕՏԾ) հետ կապված բոլոր գործառույթների կազմակերպման և իրականացման ծանուցումները, գույքերի նկարագրության արձանագրությունները, գույքերի ձեռքբերման պայմանագրերը և համաձայնագրերը, հանդես է գալիս ՀՀ կադաստրի կոմիտեում և նոտարական գրասենյակում․

2) ապահովում է Ծրագրի շրջանակներում փաստաթղթաշրջանառությունը և վերջինիս իսկության հավաստումը․

3) ապահովում է շինարարության կազմակերպումն և իրականացումը (ըստ հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի)՝ սահմանված ժամկետների պահպանմամբ։

4. Սահմանել, որ՝

1) Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի իրականացման խմբի աշխատակիցների աշխատավարձերի և դրան հավասարեցված եկամուտների, նպաստների և աշխատակիցներին վճարվող այլ վճարների ֆինանսավորումն իրականացվում է ԱԶԲ-ի և ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներից։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումը վերապահել «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենին։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը իրականացնում է Երևանի քաղաքապետը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։