Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 8.5.1-ին և 8.5.2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.5.1. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝
8.5.1.1. արհեստագործական հիմնական
կրթական ծրագրի իրականացման իրավունքի համար
բազային տուրքի
100-ապատիկի չափով
8.5.1.2. արհեստավորի կամ կրտսեր
մասնագետի որակավորման (ուղղվածության)
ծրագրի իրականացման համար բազային տուրքի
20-ապատիկի չափով
8.5.2. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝
8.5.2.1. միջին մասնագիտական կրթական
ծրագրի իրականացման իրավունքի համար
բազային տուրքի
120-ապատիկի չափով
8.5.2.2. մասնագետի որակավորման
(ուղղվածության) ծրագրի իրականացման համար
բազային տուրքի
30-ապատիկի չափով
8.5.2.3. մասնագիտական ուսումնական
հաստատության պետական ավարտական
փաստաթղթի կրկնօրինակ տրամադրելու համար բազային տուրքի
10-ապատիկի չափով»։